Կառլա Գալլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլա Գալլո
Ծնվել էհունիսի 24, 1975(1975-06-24)[1] (48 տարեկան)
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունԿոռնելի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, մոդել և կինոդերասանուհի

Կառլա Պաոլինա Գալլո (անգլ.՝ Carla Paolina Gallo, հունիսի 24, 1975(1975-06-24)[1], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլա Պաոլինա Գալլոն ծնվել է 1975 թվականի հունիսի 24-ին ԱՄՆՆյու-Յորք նահանգի Բրուքլին քաղաքում։ Ավարտել է Կոռնելի համալսարանը։

Իր կարիերան սկսել է որպես դերասանուհի 1994 թվականին «Ազատում» ֆիլմով, որի համար 1995 թվականին ներկայացվել է «Անկախ հոգի» մրցանակի «երկրորդ պլանի լավագույն կնոջ դեր» անվանակարգում։ Հետագայում նա առավել նկատելի է դառնում` խաղալով հեռուստասերիալներում։ 2001-2003 թվականներին նա նկարահանվում է «Անորոշ» ֆիլմում[2], 2003-2005 թվականներին խաղում էր «Կառնավալ» հեռուստասերիալում, 2005-2008 թվականներին «Californication» հեռուստասերիալում։ 2008 թվականից խաղում է «Ոսկորներ» հեռուստասերիալում[3]։

2014 թվականի ամռանը Գալոն դուստր է ունեցել[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Carla Gallo Red Carpet Interview GET HIM TO THE GREEK». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  3. Talking With Neighbors Actress Carla Gallo
  4. «Carla Gallo Reveals She's Pregnant!». E! (Australia). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]