Կանաչ ձվածեղ և խոզապուխտ (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանաչ ձվածեղ և խոզապուխտ
անգլ.՝ Green Eggs and Ham
ՀեղինակԹեոդոր Սուս Գեյսել
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրմանկական գրականություն և գրական անհեթեթություն
Բնօրինակ լեզուամերիկյան անգլերեն և անգլերեն
ՇարքBeginner Books?
ՆախորդՄեկ ձուկ, երկու ձուկ, կարմիր ձուկ, կապույտ ձուկ
ՀաջորդThe Sneetches and Other Stories?
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչRandom House
Հրատարակման տարեթիվօգոստոսի 12, 1960
ԳՄՍՀ0-394-80016-8
OCLC184476

Կանաչ ձվածեղ և խոզապուխտ (Green Eggs and Ham), Դոկտոր Սուսի մանկական դասական դարձած գիրք, որն առաջին անգամ լույս է տեսել 1960 թվականի օգոստոսի 12-ին։ 2019 թվականի դրությամբ գիրքը վաճառվել է 8 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում[1]։ Պատմությունը հայտնվել է մի քանի ադապտացիաներում՝ սկսած 1973 թվականի «Դոկտոր Սուսը ազատված» (Dr. Seuss on the Loose) ֆիլմից, որում Փոլ Վինչելն է հնչյունավորել երկու հերոսներին, մինչև 2019 թվականի նոյեմբերի 8-ին Netflix-ում նույն անունով անիմացիոն հեռուստասերիալի (որում էլ սկզբնապես անանուն տաղտկալի կերպարը ստացել է «Guy-Am-I» - Տղա-եմ-ես անունը) թողարկումը[2][3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմ-ես-եմ-ը անանուն «կերպարին» առաջարկում է կանաչ ձվածեղով և կանաչ խոզապուխտով ափսե։ Սակայն պատմության ընթացքում նա բազմիցս հրաժարվում է՝ ասելով. «Ես չեմ սիրում կանաչ ձվածեղ և խոզապուխտ, ես չեմ սիրում դրանք, Սեմ-ես-եմ»։

Սեմն այնուհետև համառորեն առաջարկում է նրան ուտել այդ կերակուրը տարբեր վայրերում (տանը, տուփում, մեքենայում, ծառի վրա, գնացքում, մթության մեջ, անձրևի տակ, նավակում) և մի քանի տարբեր կենդանիների հետ (մուկ, աղվես, այծ), բայց շարունակ մերժվում է։ Ի վերջո, Սեմ-ես-եմ-ին հաջողվում է համոզել փորձել դրանք, և կերպարը փորձում է կանաչ ձվածեղը և խոզապուխտը։ Նա հայտարարում է, որ դրանք իրեն դուր եկան, և ուրախությամբ ասում է. «Ես սիրում եմ կանաչ ձվածեղ և խոզապուխտ։ Շնորհակալություն, շնորհակալություն, Սեմ-ես-եմ»։

Ուղերձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի ուղերձն է՝ չվախենալ նոր բաներ փորձելուց, նույնիսկ եթե թվում է, թե դա դուր չի գալիս[4]։

Նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Green Eggs and Ham-ը «Beginner Books» ամերիկյան հրատարակչությում հրատարակված Դոկտոր Սուսի առաջին գրքերից է, գրված է շատ պարզ բառապաշարով` անգլերեն սկսնակ ընթերցողների համար։ Տեքստի բառապաշարը բաղկացած է ընդամենը 50 բառից[5] և արդյունք էր Սուսի և Բենեթ Սերֆի՝ դոկտոր Սուսի հրատարակիչի միջև գրազի[5][6][7], առ այն, որ Սուսը (Գլխարկով կատուն 236 բառով ավարտելուց հետո)[8] չէր կարող գիրքն ավարտել առանց գերազանցելու այդ սահմանը։

50 բառերը անգլերեն միավանկ բառեր, որոնք հայերենով հետևյալն են` մեկ, եմ, և, ամենուր, են, լինել, նավ, տուփ, ավտոմեքենա, կամենալ, մութ, անել, ուտել, ձու, աղվես, այծ, լավ, կանաչ, խոզապուխտ, այստեղ, տուն, ես, եթե, մեջ, թող, նման, հավանաբար, ինձ, մուկ, ոչ, վրա, կամ, անձրև, Սեմ, ասա, տես, այսպիսով, շնորհակալություն, որ, ը, նրանց, այնտեղ, նրանք, գնացք, ծառ, փորձիր, կլինի, հետ, կամենալ, և դու: «Ամենուր» բառը միակն է, որն ունի մեկից ավելի վանկ[5]։

Ընդունելություն և մշակութային ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կանաչ ձվածեղ և խոզապուխտը» լույս է տեսել 1960 թվականի օգոստոսի 12-ին[9][10]։ 2001 թվականին այն դարձել էր չորրորդ ամենավաճառվող անգլալեզու մանկական կոշտ կազմով գիրքը[11][12]։ 2014 թվականի դրությամբ գիրքը վաճառվել է 8 միլիոն օրինակով։ 1999 թվականին Կրթության ազգային ասոցիացիան (NEA) առցանց հարցում է անցկացրել երեխաների և ուսուցիչների շրջանում՝ փնտրելով 100 ամենահայտնի մանկական գրքերը։ Երեխաները «Կանաչ ձվածեղ և խոզապուխտ» գրքին տվել են երրորդ տեղը (Դոկտոր Սուսի մեկ այլ` «Գլխարկով կատուն» գրքից մեկ հորիզոնականով առաջ)[13]։ Ուսուցիչների հարցման արդյունքում գիրքը չորրորդ հորիզոնականին է արժանացել[14]։ Ուսուցիչները կրկին չորրորդ տեղն են տվել 2007 թվականին NEA-ի հարցման ժամանակ[15]։ Scholastic Parent & Child ամսագիրը 2012 թվականին գրքին հատկացրել է 7-րդ տեղը «100 լավագույն մանկական գրքերի» շարքում[16]։ Նույն տարում այն զբաղեցրել է 12-րդ տեղը «100 լավագույն պատկերագրքերի» շարքում School Library Journal-ի կողմից հրապարակված հարցման մեջ՝ դոկտոր Սուսի հինգ գրքերից առաջինը ցուցակում[17]։

ԱՄՆ կոնգրեսմեն Փոլ Ռայանը կարդում է դոկտոր Սուսի «Կանաչ ձվերը և խոզապուխտը» Ֆրանկլինի (Վիսկոնսին) Pleasant View դպրոցի աշակերտների համար[18]

Գիրքը բավականաչափ արմատավորվել է մշակութային գիտակցության մեջ, որ ԱՄՆ-ի շրջանային դատարանի դատավոր Ջեյմս Մյուրհեդը 2007 թվականի սեպտեմբերի 21-ի իր դատական վճռում հղում է արել «Կանաչ ձվածեղ և խոզապուխտ» գրքին այն բանից հետո, երբ փոստով ձու է ստացել բանտարկյալ Չարլզ Ջեյ Վոլֆից, ով բողոքում էր բանտի սնունդից։ Մյուրհեդը հրամայեց ոչնչացնել ձուն և իր վճիռը կայացրեց Սուսի ոճով[19][20]։ Սենատոր Թեդ Քրուզը գիրքն է ընթերցել Միացյալ Նահանգների Սենատում Obamacare առողջապահության ռեֆորմի ֆինանսավորման վերաբերյալ իր վիճաբանության ժամանակ[21]։ Երաժիշտ Will.i.am նշել է, որ իր մականունը ոգեշնչված է այս պատմությունից[22]։

1991 թվականի սեպտեմբերի 28-ին` շաբաթվա սկզբին դոկտոր Սուսի մահից մի քանի օր անց, Ջեսսի Ջեքսոնն արտասանեց «Կանաչ ձվածեղ և խոզապուխտ» գրքից հատված NBC հեռուստաըներության Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում հեռուստաշոուի հատուկ հարգանքի տուրքին հատկացված մասում[23]։

Ադապտացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն, կինո և թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականին «Կանաչ ձվածեղ և խոզապուխտը» դարձավ Դոկտոր Սուսի երեք պատմություններից երրորդը՝ ի թիվս «Սնիչները» և «Զաքսը», որոնց հիման վրա Թեոդոր Գեյզելը հարմարեցրեց «Դոկտոր Սուսը ազատված» հատուկ հեռուստատեսային կարճամետրաժ մուլտֆիլմերը, որը ներկայացվում էր Գլխարկով կատուն միացնող պատմվածքով։ Մուլտֆիլմը հնչյունավորել է Փոլ Վինչելը։ Գիրքը թողարկվել է նաև որպես սկսնակ գրքի Beginner Book Video տեսահոլովակ VHS-ֆորմատով, որը ներառում է Գլխարկով կատուն 1994 թվականին, և վերաթողարկվել է «Ատամների գիրքը» (The Tooth Book) և «Տասը խնձոր վերևում» (Apples Up on Top) գրքերի հետ 1997 թվականին։

Պատմությունը ներկայացվեց որպես բեմական խաղերի ձևով կյանքի կոչված հատվածներից մեկը 1994 թվականին նկարահանված «Դոկտոր Սուսի որոնումներում» հեռուստաֆիլմում։

Սեմ-ես-եմ-ը կրկին հայտնվել է որպես կերպար «Դոկտոր Սուսի փխրուն աշխարհը» սերիալի երկրորդ սեզոնում, որն այստեղ կատարել է խամաճիկավար Ջոն Քենեդին։ Շոուի մի դրվագում Սեմն օգնում է Գլխարկով կատուին և նրա փոքրիկ կատուներին իրենց սենյակի պիկնիկում՝ պատրաստելով իր կանաչ խոզապուխտով և պանրով հատուկ հսկա սենդվիչը։

Այն հարմարեցված է որպես Seussical մյուզիքլի մաս՝ որպես վարագույրի կանչի ժամանակ ներկայացնելու համար։

2008 թվականի ամերիկյան համակարգչային անիմացիոն արկածային կատակերգական «Horton Hears a Who!» մուլտֆիլմում Կանաչ ձվերը և խոզապուխտը տեսնում և ուտում են քաղաքապետ Մակդոդը (հնչյունավորող` Սթիվ Կարել)[24], Սալլին (հնչյունավորող` Էմի Փոլեր)[25] և նրանց 99 դուստրերը և նրանց որդին՝ ՋոՋոն (հնչյունավորող` Ջեսսի Մակքարթնի)[26][27]։

«Կանաչ ձվեր և խոզապուխտ» գրքի վրա հիմնված 2D ձեռքով նկարահանված անիմացիոն հեռուստասերիալը ցուցադրվել է Netflix-ում 2019 թվականի նոյեմբերին։ Այն արտադրվել է Warner Bros. Animation և A Very Good Production-ի կողմից և տարածվել է Warner Bros. Television-ի կողմից։ Դերասանական կազմում նկարահանվել են Մայքլ Դուգլասը որպես Guy-Am-I (բնօրինակ գրքում անանուն հերոս) և Ադամ Դիվայնը՝ Սեմ-Ես-եմ-ի դերում, իսկ Էլեն Դեջեներեսը հանդես է եկել որպես գործադիր պրոդյուսեր։ Աղվեսը (անունը Մայքլ հնչյունավորել է Թրեյսի Մորգանը), մուկը (որին Սեմը տալիս է Սքուիքի (ծվծվան) մականուն, հնչյունավորել է Դեյվիդ Դիգսը) և այծը (անունը` Այծ, հնչյունավորել է Ջոն Տուրտուրոն) հայտնվում են որպես երկրորդական կրկնվող կերպարներ։ Յուրաքանչյուր դրվագ պատմում է Քիգան-Մայքլ Քին[28]։

Պարոդիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Animaniacs երաժշտական հեռուստասերիալի «Ուորներները և լոբու ցողունը» դրվագը պարոդիան է ինչպես Կանաչ ձվեր և խոզապուխտի, այնպես էլ, Ջեքը և լոբու ցողունը անգլիական ժողովրդական հեքիաթի։ Այն բանից հետո, երբ հսկայի դերում Ռալֆ Թ. Գվարդը բռնում է Յակոյին, Վակկոյին և Դոտին, Ուորներները (զգուշացնողները) փորձում են ստիպել նրան ուտել «ոսկե ձու և միս», բայց հսկան ամեն անգամ մերժում է՝ ասելով. «Ես ոսկե ձու չեմ սիրում և միս։ Դա դուք եք, ում ես կցանկանայի ուտել»[29]։ «Թղթեր պապայի համար» ֆիլմում բացման տողերում Էռնեստ Հեմինգուեյի կեպարը փոխելով փոխառել է բառերը. «Ես տխուր եմ, տխուր եմ, ես չեմ ուտի կապույտ թուզ և գառ»[30][31]։

Ջոնի Բրավո անիմացիոն մուլտսերիալի «Cookie Crisis» դրվագում Փոքրիկ Սյուզին որպես սկաուտ փորձում է ստիպել Ջոնիին գնել իր թխվածքաբլիթները։ Ջոնին խիստ դիետա է պահում և փորձում է խուսափել նրանից, բայց նա շարունակում է հետևել նրան ամեն քայլափոխի[32]։

Անգլիական Sham 69 փանկ ռոք խմբի Green Eggs & Sham կենդանի ալբոմը, որը թողարկվել է 1999 թվականին, պարոդացնում է հենց գրքի անվանումը[33]։

«Regular Show» մուլտսերիալի դրվագի վերնագիրը «Pam I Am» բառախաղ է Սեմ-Այ-Էմի կերպարի, բայց ոչ բուն պատմության[34]։

Նյու Յորք նահանգի հյուսիսում վտանգավոր նյութերի նախազգուշացման միջադեպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջբերումը՝ «Կցանկանայի՞ք։ Կարո՞ղ եք։ Գնացքո՞ւմ», անսպասելիորեն օգտագործվել է մոլորեցնող Արտակարգ ահազանգերի համակարգի ակտիվացման համար, որը թիրախավորում էր Նյու Յորքի հյուսիսային նահանգի հեռուստադիտողներին, 2016 թվականի սեպտեմբերի 27-ին Նյու Ջերսիի Հոբոկեն քաղաքում գնացքի վթարից անմիջապես առաջ։ Մեջբերումն օգտագործվել է Վտանգավոր նյութերի նախազգուշացման հաղորդագրության մեջ, որը պատահաբար ակտիվացվել է Յուտիկայի NBC հեռուստատեսությամբ WKTV կայանի երեկոյան լուրերի թողարկման ժամանակ[35]։

Ռեստորան Օռլանդոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օռլանդոյում, «Արկածային կղզիների» (Universal's Islands of Adventure) «Սուսի վայրէջք» (Seuss Landing) զվարճանքի զբոսայգում, կա մի ռեստորան, որը կոչվում է Green Eggs and Ham Cafe, որն ի սկզբանե մատուցում էր կանաչ ձվածեղով և խոզապուխտով սենդվիչներ, չիզբուրգերներ, հավի սենդվիչներ, հավի մատներ և ֆրի։ 2019 թվականից սկսած՝ ռեստորանում այժմ մատուցվում են համեղ ուտեստներ՝ ներառյալ կանաչ ձվածեղ և խոզապուխտ[36]։

Վիդեոխաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դոկտոր Սուս. Կանաչ ձվածեղ և խոզապուխտ» (Dr. Seuss: Green Eggs and Ham) միակառավարելի ձեռքի տեսախաղ է Game Boy Advance համար, որը հիմնված է 1960 թվականի համանուն գրքի վրա, որը հրատարակվել է NewKidCo կողմից և թողարկվել 2003 թվականի նոյեմբերին[37][38]։ Գիրքը նաև վերածվել է Living Books Ինտերակտիվ պատմությունների գրքի ադապտացիայի` անհատական համակարգչի համար 1996 թվականին, և կային նմանատիպ տարբերություններ՝ արտացոլելու նոր մեդիան, ինչպիսին Սեմ-ես-եմ-ը երգում է իր բացման տողերը։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը հրատարավել է բազմաթիվ թարգմանություններով.

  • իսպաներեն - Huevos verdes con jamón (1960, 1880507013)
  • հոլանդերեն - Groene eieren met ham (1960s, 9024002966)
  • եբրայերեն - לֹא רָעֵב וְלֹא אוֹהֵב (Lo ra'ev ve-lo ohev, 1982, 9789652294661)[39]
  • չինարեն - 火腿加綠蛋 (Huǒ tuǐ jiā lǜ dàn, 1992, 9573211254)
  • իտալերեն - Prosciutto e uova verdi (2002, 880902446X)
  • լատիներեն - Virent ova! Viret perna! (2003, 0865165556)
  • լեհերեն - Kto zje zielone jajka sadzone? (2004, 8372781249)
  • ֆրանսերեն - Les œufs verts au jambon (2009, 9781569756881)
  • գերմաներեն - Grünes Ei mit Speck (2011, 9783596854417)
  • պորտուգալերեն - Ovos Verdes e Presunto (2016, 9789898831989)
  • նորվեգերեն - Grønne egg og Skinke (2021)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «20 Best-Selling Children's Books of All Time». HowStuffWorks. 2011 թ․ դեկտեմբերի 9.
  2. Paz, Maggie Dela (2019 թ․ հոկտեմբերի 8). «Netflix's Green Eggs and Ham Series Sets Premiere Date». ComingSoon.net - Movie Trailers, TV & Streaming News, and More (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 6-ին.
  3. Green Eggs and Ham, Michael Douglas, Adam Devine, Ilana Glazer, Gulfstream Television, A Stern Talking To, A Very Good Production Inc., 2019 թ․ նոյեմբերի 8, Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին{{citation}}: CS1 սպաս․ այլ (link)
  4. Cavna, Michael (2019 թ․ նոյեմբերի 9). «'Green Eggs and Ham' showed us how to get along with people we don't understand» (անգլերեն). Washington Post. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 8 դեկեմբերի 2022-ին.
  5. 5,0 5,1 5,2 «10 stories behind Dr. Seuss stories». CNN. 2009 թ․ հունվարի 23. Վերցված է 2009 թ․ հունվարի 26-ին.
  6. «Green Eggs and Ham». snopes.com. 2012. Վերցված է 2012 թ․ մայիսի 4-ին.
  7. «99 Interesting Facts about the world #18». All That is Interesting. 2014 թ․ հունվարի 27. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
  8. Daven, Hiskey (2011 թ․ մայիսի 24). «Dr. Seuss Wrote "Green Eggs and Ham" on a Bet that He Couldn't Write a Book with 50 or Fewer Words». TodayIFoundOut.com.
  9. A 50 -year feast in 50 words Արխիվացված Օգոստոս 15, 2010 Wayback Machine, Marketplace. Retrieved August 13, 2010.
  10. «Happy Birthday Sam-I-Am! 50 Years of Green Eggs and Ham». Gnews. 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 4-ին.
  11. «All-Time Bestselling Children's Books». Publishers Weekly. 2001 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 25-ին.
  12. Menand, Louis. "A Critic at Large: Cat People: What Dr. Seuss Really Taught Us". The New Yorker. December 23, 2002.
  13. Kids' top 100 books Արխիվացված Փետրվար 1, 2013 Wayback Machine NEA: National Education Association. Retrieved November 26, 2006.
  14. "Teachers' Top 100 Books". NEA: National Education Association. Retrieved November 26, 2006.
  15. National Education Association (2007). «Teachers' Top 100 Books for Children». Վերցված է 2012 թ․ օգոստոսի 19-ին.
  16. «Parent & Child 100 Greatest Books for Kids» (PDF). Scholastic Corporation. 2012. Վերցված է 2013 թ․ մարտի 25-ին.
  17. Bird, Elizabeth (2012 թ․ հուլիսի 6). «Top 100 Picture Books Poll Results». A Fuse #8 Production. Blog. School Library Journal (blog.schoollibraryjournal.com). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 19-ին.
  18. «Photo Gallery Photo». web.archive.org. 2008 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2023 թ․ հունիսի 6-ին.
  19. «Judge makes 'Green Eggs and Ham' ruling». NBC News.
  20. «ORDER the egg filed by the plaintiff is to be destroyed re: 55 Motion for Contempt, injunction», Wolff v. NH Department of Corrections et al (Case 1:2006cv00321), 2007 թ․ սեպտեմբերի 18, Filing 56(չաշխատող հղում)
  21. Fitzpatrick, Meagan (2013 թ․ սեպտեմբերի 25). «Why Ted Cruz read Green Eggs and Ham in the U.S. Senate». CBC.
  22. Solomon, Deborah (2011 թ․ հունվարի 20). «Questions for Will.i.am». New York Times – via NYTimes.com.
  23. Maggin, Alice (2010 թ․ օգոստոսի 13). «Dr. Seuss' 'Green Eggs and Ham' Turns 50». ABC News.
  24. «Steve Carell (visual voices guide)». Behind The Voice Actors. Վերցված է 2023 թ․ ապրիլի 12-ին.
  25. «Amy Poehler (visual voices guide)». Behind The Voice Actors. Վերցված է 2023 թ․ ապրիլի 12-ին.
  26. «Jesse McCartney (visual voices guide)». Behind The Voice Actors. Վերցված է 2023 թ․ ապրիլի 12-ին.
  27. [1]
  28. Andreeva, Nellie (2015 թ․ ապրիլի 29). «Netflix Picks Up 'Green Eggs and Ham' Animated Series From Ellen DeGeneres». Deadline. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
  29. Branimaniacs/The Warners and the Beanstalk/Frontier Slappy(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  30. «Papers for Pappa / Amazing Gladiators / Pinky and the Ralph». B98.TV (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 6-ին.
  31. Papers for Papa/Amazing Gladiators/Pinky and the Ralph(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  32. Date with an Antelope/Did You See a Bull Run by Here?/Cookie Crisis(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  33. Sham 69 - Green Eggs & Sham Album Reviews, Songs & More | AllMusic (անգլերեն), Վերցված է 2023 թ․ հունիսի 6-ին
  34. Pam I Am(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  35. «"Would You. Could You. On a train? Wait for further instructions" being demonstrated in an unexpected Emergency Alert System alert». Snopes (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2022 թ․ հուլիսի 20-ին.
  36. «Seuss Landing at Universal's Islands of Adventure». Orlando Informer (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 6-ին.
  37. «Dr. Seuss: Green Eggs and Ham for Game Boy Advance». Metacritic. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
  38. «Dr. Seuss: Green Eggs and Ham». Metacritic (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 6-ին.
  39. «Dr. Seuss in Hebrew is More Amazing Than You'd Think». 2018 թ․ մարտի 2.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]