Կանաչ թատրոն Զեմֆիրայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանաչ թատրոն Զեմֆիրայում
ռուս.՝ Зелёный театр в Земфире
Երկիր Ռուսաստան
Ժանրերաժշտական ֆիլմ
Թվական2008
Լեզուռուսերեն
ՌեժիսորՌենատա Լիտվինովա
ՊրոդյուսերՌենատա Լիտվինովա և Զեմֆիրա
ԴերակատարներԶեմֆիրա
ՕպերատորՕլեգ Լուկիչյով և Սերգեյ Մաչիլսկի
ԵրաժշտությունԶեմֆիրա
Տևողություն76 րոպե

«Կանաչ թատրոն Զեմֆիրայում», լիամետրաժ երաժշտական ֆիլմ, որը ստեղծվել է Զեմֆիրայի՝ Մոսկվա քաղաքի Կանաչ թատրոնում ունեցած համերգի տեսանյութերով[1]։ Այս ֆիլմը Ռենատա Լիտվինովայի առաջին փորձն է երաժշտական կինոյում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ընդգրկում է 2007 թվականի հունիսի 8-ին տեղի ունեցած համերգին Զեմֆիրայի կատարած երգերի ձայնագրությունները, ինչպես նաև նրա մենախոսությունները[2]։ Բացի համերգի կադրերից, ֆիլմում գործածվել են նաև նախկինում լայն հասարակությանը անհասանելի վավերագրական կադրեր 2007 թվականի գարնան եվրոպական տուրից և Ռուսաստանում տեղի ունեցած աշնան համերգներից։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2008 թվականի փետրվարի 21-ին։ Այնուհետև ֆիլմը թողարկվել է DVD ձևաչափով։ Blu-ray Disc ձևաչափով ֆիլմը դուրս է եկել 2008 թվականի հոկտեմբերի 7-ին։

Երգերի ցանկը[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Почему (Ինչու)
  2. П.М.М.Л. (Ներիր ինձ իմ սեր)
  3. Любовь как случайная смерть (Սերը նման է պատահական մահվան)
  4. Лондон (Լոնդոն)
  5. Трафик (Երթևեկություն)
  6. Ракеты (Հրթիռներ)
  7. Доказано (Ապացուցված է)
  8. Созрела (Հասունացել է)
  9. Брызги
  10. Маечки (Շապիկներ)
  11. Во мне (Իմ մեջ)
  12. Мальчик (Տղա)
  13. Шкалят датчики
  14. Хочешь? (Ուզու՞մ ես)
  15. Ариведерчи (Արիվեդերչի)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին ֆիլմը ճանաչվեց լավագույն երաժշտական ֆիլմ «Степной волк» մրցանակաբաշխության ժամանակ, ըստ երաժշտական քննադատ Արտեմիյ Տրոիցկիի[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Фильм «Зеленый театр в Земфире»». «Афиша» — Рецензии, трейлеры, кадры из фильма, расписание сеансов. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 27-ին.
  2. Елена ЛАПТЕВА — Вчера в кинотеатре «Октябрь» прошел показ фильма Ренаты Литвиновой о популярной певице (26.01.2008). «Земфира без купюр». «Կոմսոմոլսկայա պրավդա». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 27-ին.
  3. «Зеленый театр в Земфире назван лучшим музыкальным фильмом». Корреспондент.net. 17 июня 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]