Զեմֆիրա
| Զեմֆիրա Ռամազանովա Земфира Рамазанова |
|
| Հիմնական տվյալներ | |
|---|---|
| Ծնված | Օգոստոսի 26, 1976 Ուֆա, Բաշկորտստան, |
| Ժանրեր | Ռոք Պոպ |
| Մասնագիտություն | երգչուհի, երաժիշտ, բանաստեղծ և երգահան |
| Գործիքներ | Վոկալ Կիթառ Ստեղնաշարային Դաշնամուր |
| Գործունեություն | 1997 - ներկա |
| Կապված | Zемфира |
| Կայք | http://www.zemfira.ru/ |
Զեմֆիրա Թալգաթովի Ռամազանովա (ռուսերեն՝ Земфира Талгатовна Рамазанова, ծնվել օգոստոսի 26, 1976 Ուֆա), ժամանակակից ռուս երգչուհի, երաժիշտ, բանաստեղծ և կոմպոզիտոր: «Zեմֆիրա» ռոք խմբի հիմնադիր և մենակատար։
Բովանդակություն |
[խմբագրել] Կենսագրությունը
[խմբագրել] Մանկությունը և երիտասարդություն
Ծնվել է 1976թ. օգոստոսի 26-ին թաթար-բաշկիրական ընտանիքում, Բաշկորտստանի Ուֆա քաղաքում։ Հայրը` Թալգատ Տալխոեվիչ Ռամազանով` պատմության ուսուցիչ, մայրը` Ֆլորիդա Խալիեվնա - բժիշկ։
5 տարեկան հասակում մայրը նրան տանում է երաժշտական դպրոց` դաշնամուրի դասարան։
Դպրոցական տարիքում նա սկսում է հետաքրքրվել ռոք-երաժշտությամբ, լսում էր «Black Sabbath», «Nazareth» և «Queen»։ Նրա առաջին երգերից մեկը հենց Black Sabbath-ի հանդեպ իր սիրո մասին է։ Դպրոցում նա միաժամանակ մասնակցում էր մինչև 7 խմբակներին, հիմնական ուշադրությունը դարձնելով սակայն երաժշտությանը և բասկետբոլին։ 1990-ականների սկզբին, չնայած իր ոչ բարձր հասակի (այժմ 173 սմ) դառնում է Բասկետբոլի Ռուսաստանի կանանց երիտասարդական հավաքականի կապիտանը։
Դրան զուգահեռ Զեմֆիրան ինքնուրույն սովորում է կիթառ նվագել և կատարում է «Аквариум», «Наутилус», «Кино» խմբերի ստեղծագործությունները: Դպրոցն ավարտելուս հետո նա կանգնում է իր համար դժվարին ընտրության առաջ՝ բասկետբոլ թե՞ երաժշտություն։ Զեմֆիրան ընտրում է երաժշտությունը և դիմելով Ուֆայի արվեստների վարժարան ընդունվում է միանգամից 2-րդ կուրս։ Զեմֆիրան ավարտում է վարժարանը կարմիր դիպլոմով, «էսրտադային վոկալ» մասնագիտությամբ։
[խմբագրել] 1996—1997
Զեմֆիրան աշխատում է Ուֆա քաղաքի "Եվրոպա պլյուս" ռադիոկայանում, որպես ձայնային օպերատոր, ձայնագրելով գովազդային հոլովակներ։ Միաժամանակ նա փորձում է գրել երգեր, Cakewalk ծրագրի օգնությամբ։ Այդ երգերը ավելի ուշ կհայտնվեն իր առաջին ձայնասկավառակում։ Դրանցից են՝ «Снег» (Ձյուն), «Почему» (Ինչու), «Синоптик» (Օդերևութաբան), «Петарды»։
Զեմֆիրայի առաջին գործընկերը բաս-կիթառահար Ռինատ Ահմադիեվն է։ Միասին նրանք որոշում են գրել երգերի ծրագրային մինիմում, որով կարելի է հետագայում հանդես գալ տոնակատարությունների ժամանակ, որոնք հաճախ էր կազմակերպում "Եվրոպա պլյուս"-ը։ Ռինատն իր հետ բերում է հարվածային Սերգեյ Սոզինովին և նրանք սկսում են միասին փորձերը, որոնց ընթացքում Զեմֆիրան նվագում է կիթառի և ստեղնաշարայինների վրա։ Ստեղնաշարահար Սերգեյ Միրոլյուբովի հայտնվելուց հետո խմբին պակասում է միայն սոլո-կիթառահարը։ Այդ բացը լռացնում է Վադիմ Սոլովյովը, ով միանում է կոլլեկտիվին համերգներից մեկից հետո և այսպես ստեղծվում է Zեմֆիրա խումբը։
[խմբագրել] 1997—1999
Զեմֆիրան պարտքով փող է վերցնում Մոսկվա ուղևորվելու համար, և սկսում է իր խմի հայտնիության վրա աշխատել։ Նա մի շարք մոսկովյան պրոդյուսերներին առաջարկում է իրենց դեմո-երիզը, սակայն կրում անհաջողություններ։ Վերջիվերջո ամենամյա "Մաքսիդրոմ" փառատոնի ժամանակ լրագրողի ձեռքով դեմո-երիզը փոխանցվում է «Մումի Տրոլլ» խմբի պրոդյուսեր Լեոնիդ Բուրլակովին, ով էլ որոշում է դիմել ռիսկի և ձայնագրել այն։
[խմբագրել] Աշխատանքները
[խմբագրել] Ստուդիային սկավառակներ
- Земфира (Զեմֆիրա) (1999)
- Прости меня, моя любовь (Ներիր ինձ իմ սեր) (2000)
- Четырнадцать недель тишины (Lռության տասնչորս շաբաթ) (2002)
- Вендетта (Վենդետտա) (2005)
- Спасибо - (Շնորհակալություն) (2007)
[խմբագրել] Այլ սկավառակներ
- Zемфира&Rammstein (studio works)
- Земфира. LIVE (Զեմֆիրա LIVE) (2006)
[խմբագրել] Սինգլներ
[խմբագրել] Սաունդտրեքեր
- Богиня: как я полюбила (2004) ռեժ. Ռենատա Լիտվինովա
[խմբագրել] Տեսահոլովակներ
- «СПИД» («ՁԻԱՀ») (արգելված[փա՞ստ])
- «Почему» («Ինչու»)
- «Ариведерчи» («Արվիդերչի»)
- «Искала» («Փնտրել եմ»)
- «Хочешь» («Կուզես»)
- «Прости меня моя любовь» / (П.М.М.Л.) («Ներիր ինձ իմ սեր»)
- «Трафик» («Թրաֆիք»)
- «Бесконечность» («Հավերժություն»)
- «Мачо» («Մաչո»)
- «Прогулка» («Զբոսանք»)
- «Блюз» («Բյլուզ»)
- «Самолёт» («Ինքնաթիռ»)
- «Итоги» («Արդյունքներ»)
- «Мы разбиваемся» («Մենք կործանվում ենք»)
[խմբագրել] Ֆիլմեր
- «Կանաչ թատրոն Զեմֆիրայում» («Зелёный театр в Земфире») ռեժ. Ռենատա Լիտվինովա (2008)
[խմբագրել] Արտաքին Հղումներ
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Զեմֆիրա կատեգորիայում։ |