Կայմաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Caiman.jpg

Կայմաններ (լատ.՝ Caiman), ալիգատորների ընտանիքի սողունների 3 սեռի (Caiman, Melanosuchus, Paleosuchus) ընդհանուր անվանումը։

Իսկական ալիգատորներից տարբերվում են փորի ոսկրային զրահի առկայությամբ և հոտառական խոռոչի ոսկրային միջնապատի բացակայությամբ։ Հայտնի է 5 տեսակ ՝ տարածված Կենտրոնական և Հարավային Ամերիկայի ջրամբարներում։ Ամենախոշորը սև կայմաններն (Melanosuchus niger) են, որոնց մարմնի երկարությունը 4—5 մ է։ Սնվում են հիմնականում ձկներով, ջրային և ճահճային թռչուններով, մանր կաթնասուններով։ Էգերը դնում են 30—40 ձու (երկարությունը՝ մինչև 9 սմ)։ Օգտագործվում են առանձին տեսակների միսը և կաշին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png