Կամերտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Tuning fork on resonator.jpg

Կամերտոն (գերմ. Kammerton), երկմատնյակ, ձայնի աղբյուր։

Ս-աձև մետաղե ձող է, ամրացվում է այնպես, որ ծայրերը (ոտնակները) կարողանան ազատ տատանվել։ Կամերտոնի առավել ինտենսիվ տատանումները տեղի են ունենում ոտնակներով անցնող հարթության մեջ։ Ձայնի ճառագայթումն ուժեղացնելու նպատակով ոտնակին երբեմն դիաֆրագմա են ամրացնում կամ կամերտոնը զուգակցում ռեզոնանսային արկղիկի (մի կողմից բաց, հիմնականում փայտե ուղղանկյուն արկղիկ, որի վրա տեղավորում են կամերտոնը) հետ։ Վերջինիս չափերն այնպես են ընտրում, որ նրանում պարփակված օդի ծավալի սեփական տատանումների հաճախականությունը համընկնի կամերտոնի տատանումների հաճախականությանը (տես ՌեզոնանսԵրաժշտության մեջ կամերտոնը ծառայում է ձայնի բարձրության չափօրինակ՝ երաժշտական գործիքները լարելիս և երգեցողության համար։ Տեխնիկայում կամերտոնը կիրառվում է տառատպիչ հեռագրական ապարատների աշխատանքը համաժամանակ դարձնող ցածրահաճախային գեներատորներում, իբրև կայուն հաճախականության աղբյուր ժամանակը չափող սարքերում և այլուր։ Կամերտոններն առավել հաճախ պատրաստում են էլինվարից, որի առաձգականությունը ջերմաստիճանի փոփոխության դեպքում համարյա չի փոխվում։

Գրականություն[խմբագրել]

  • Ландсберг Г.С. Элементарный учебник физики. — 13-е изд. — М.։ Физматлит, 2003. — Т. 3. Колебания и волны. Оптика. Атомная и ядерная физика. — С. 132-135. — 656 с. — ISBN 5922103512
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png