Կաղապար:Օրվա հոդված/Մարտի 1, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ: Օրվա հոդված
Նիդերլանդները
Նիդերլանդները

Նիդերլանդները գտնվում է Արևմտյան Եվրոպայում, Հյուսիսային ծովի ափին: Հարավում սահմանակցում է Բելգիային, իսկ արևելքում Գերմանիային. արևմուտքում և հյուսիսում ամբողջովին եզերված է Հյուսիսային ծովով: Նիդերլանդների կազմի մեջ են մտնում Արուբան և Նիդերլանդյան Անտիլները (կենտրոնական Ամերիկա): Երկրի ոչ պաշտոնական անվանումն է Հոլանդիա:

Տարածքի զգալի մասը գտնվում է ծովի մակարդակից ցածր (այստեղից էլ Նիդերլանդներ՝ «ցածրադիր երկրներ» անվանումը): Հեղեղումներից պաշտպանվում է ծովափով ձգվող ավազաթմբերի, ամբարտակների ու պատնեշների համակարգով: Ընդհանուր տարածությունը 41,2 կմ² է, իսկ զուտ ցամաքային տարածքը՝ 36,9 կմ²: Ավելի քան 16,5 միլիոն ազգաբնակչությամբ՝ աշխարհի ամենախիտ բնակեցված երկրներից մեկն է (397,7/կմ²):

Նիդերլանդները սահմանադրական-խորհրդարանական միապետություն է: Մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Ամստերդամն է: Թագավորական տան, պառլամենտի և կառավարության նստավայրերը գտնվում են Հաագայում: Վերջինս կարևոր դեր է խաղում նաև միջազգային իրավունքի ոլորտում՝ որպես չորս միջազգային տրիբունալների և Եվրոպոլի նստավայր: շարունակել...