Կաղապար:Օրվա հոդված/Հուլիսի 30, 2014 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված

Կարսի կամ Վանանդի թագավորություն, ավատատիրական պետություն միջնադարյան Հայաստանում 963–1065 թվականներին, Բագրատունիների արքայատան գլխավորությամբ։ Միջնադարյան Բագրատունիներից վասալական կախման մեջ գտնվող այս թագավորությունը ներառում էր տարածքներ` ներկայիս Թուրքիայից, մասամբ՝ Հայաստանից ու Վրաստանից։

Բագրատունյաց Հայաստանի ենթակա թագավորություններից (Վասպուրական, Սյունիք, Վանանդ, Լոռի) ու իշխանություններից (Տարոն, Տայք) ժամանակագրությամբ երկրորդն էր, որը հիմնադրվել էր 963 թվականին՝ Մուշեղ Բագրատունու կողմից, և թագավորություն հռչակվել Աշոտ Գ-ի օգնությամբ:

Տարածքն ընդգրկում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Վանանդ գավառը և նրա շրջակայքը՝ կազմելով 10 000 քառ. կմ շարունակել...