Կաղապար:Օրվա հոդված/Հոկտեմբերի 19, 2015 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Փիթեր Ֆերդինանդ Դրաքեր
Փիթեր Ֆերդինանդ Դրաքեր

Փիթեր Ֆերդինանդ Դրաքեր (գերմ.՝ Peter Ferdinand Drucker, նոյեմբերի 19, 1909, Վիեննա - նոյեմբերի 11, 2005, Քլերմոնտ), ավստրիացի, ամերիկյան մենեջմենթի խորհրդատու, հեղինակ, մանկավարժ, ում աշխատանքները նպաստել են ժամանակակից բիզնես-կորպորացիաների փիլիսոփայական և գործնական հիմքերի ամրապնդմանը: Նա նաև եղել է կառավարման կրթության զարգացման առաջնորդը, ստեղծել է «կառավարումը նպատակներով և ինքնակառավարմամբ» հայեցակարգը:

Դրաքերի գրքերը և գիտական ու հայտնի հոդվածները ուսումնասիրում են, թե ինչպես են մարդիկ կազմակերպում իրենց բիզնեսը, կառավարումը և հասարակության ոչ առևտրային հատվածը: Նա կառավարման տեսության և պրակտիկայի պատմության ընթացքում ամենահայտնի և ամենաազդեցիկ մտածողներից մեկն էր: Նրա գործերը կանխատեսել են 20-րդ դարի վերջի շատ խոշոր զարգացումներ՝ ներառյալ սեփականաշնորհումն ու ապակենտրոնացումը, Ճապոնիայի տնտեսական աճը, մարքեթինգի որոշիչ կարևորությունը և տեղեկատվական հասարակության առաջացումն ու դրա անհրաժեշտությունը ողջ կյանքի ընթացքում: շարունակել...