Կալոմիրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալոմիրա
Καλομοίρα
Դիմանկար
Կալոմիրայի ելույթը Եվրատեսիլ 2008 երգի մրցույթում
Ծնվել էհունվարի 31, 1985(1985-01-31)[1] (39 տարեկան)
ԾննդավայրՈւեսթ Հեմփսթեդ, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունհույն
Մասնագիտություներգչուհի, մոդել և ստուդիական երաժիշտ
Աշխատանք2004 — մինչ մեր օրերը
Կայքwww.kalomoira.com (անգլ.)]
 Kalomoira Վիքիպահեստում

Կալոմիրան (հուն․՝ Καλομοίρα, հունվարի 31, 1985(1985-01-31)[1], Ուեսթ Հեմփսթեդ, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), հույն-ամերիկյան երգչուհի։ Ճանաչում է ձեռք բերել Հունաստանում և Կիպրոսում` մասնակցելով Fame Story հեռուստաշոուին։ Թողարկել է 4 ալբոմներ։ Մասնակցել է Եվրատեսիլ 2008 երգի մրցույթին` ներկայացնելով Հունաստանը և գրավել է 3-րդ հորիզոնականը, վարել է մի շարք հեռուստաշոուներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալոմիրան (Մարիա Կալոմիրա Կարոլ Սարանտիս) ծնվել է 1985 թվականի հունվարի 31-ին Նյու Յորքի Արևմտյան Հեմպստեդ թաղամասում[2][3][4]։ ԱՄՆ-ում ճանաչված է, որպես Կարոլ[2][3]։ Նրա ծնողները հւնական ռետտորանի սեփականատերեր Նիկոլաուսն ու Էլենի Սերանտիսն են։

Մանկությունից Կալոմիրան երազել է դառալ փոփ աստղ[5]։ Նա մասնակցել է մի շարք արտադպրոցական միջոցառումների, այդ թվում թատերական գործերի և մյուզիքլների։ Նրա սիրած գործիքը ալտն էր, որը նվագել նա սովորել էր ինը տարում և նվագում էր դպրոցի նվագախմբում[5]։ Նա նաև Միսս Արևմտյան Հեմպստեդ(Homecoming Queen) 2003-ն էր դպրոցում և դասարանի ավագը 2 տարի շարունակ[3][4]։

Իր զարմուհի Էլենի խորհրդով նա մասնակցեց և գրավեց 2-րդ տեղը երաժշտական մի մրցույթում, որը կազմակերպվել էր WBLI ռադիոն[4]։ Իր արտաքին տեսքի շնորհիվ նա բացել է մի քանի կենդանի շոուներ ամերիկացի հայտնի աստղերի հետ, ինչպիսիք են Ջեսսիկա Սիմփսոնը, Ջենիֆեր Լավ Հյուիթը, Նիք Լաչեյը, LL Cool J-ը և Միշել Բրենչը[5]։

Fame Story (Փառքի Պատմություն)[խմբագրել | խմբագրել կոդը]

Fame Story (Փառքի Պատմություն)-ի ժամանակ կատարած երգերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ընտրություն-"Μία φορά και ένα καιρό"
  • 1-ին շաբաթ- "Stand by Me" զուգերգ Ջորջիոս Հրիստոուի հետ
  • 2-րդ շաբաթ- "H Γκαρσόνα" զուգերգ Սավինայի հետ
  • 3-րդ շաբաթ- "Γατούλα"
  • 4-րդ շաբաթ- "Ανάβεις φωτιές" զուգերգ Մարո Լիտրայի հետ
  • 5-րդ շաբաթ- "Dancing Queen" զուգերգ Ջորջիոս Հրիստոուի հետ
  • 6-րդ շաբաթ- "Woman In Love" զուգերգ Մարո Լիտրայի հետ
  • 7-րդ շաբաթ- "Ένα πρωινό"
  • 8-րդ շաբաթ- "La Isla Bonita"
  • 9-րդ շաբաթ- "Gucci των Μασάι" զուգերգ Նիկոս Միհասի հետ
  • 10-րդ շաբաթ- "Γιατί Φοβάσαι"
  • 11-րդ շաբաթ- "Περιττός"
  • 12-րդ շաբաթ- "Oops!... I Did It Again"
  • 13-րդ շաբաթ- "Εϊ Καζανόβα"
  • Եզրափակիչ- "Express Yourself"

Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 «Member needs your help to make her cousin an 'Island Idol'». DC Greeks. Retrieved on March 23, 2008
  3. 3,0 3,1 3,2 «Biography for Kalomoira Sarantis». IMDb. Retrieved on March 23, 2008
  4. 4,0 4,1 4,2 «Steve and Maria's "Island Idol"». WBLI. Retrieved on March 23, 2008
  5. 5,0 5,1 5,2 «Greece 2008». European Broadcasting Union. Retrieved on March 28, 2008
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալոմիրա» հոդվածին։