Կալլինոս (հուն.Καλλῖνος, Մ.թ.ա. 7-րդ դարի սկիզբ) - հին հույն բանաստեղծ, առաջին էլեգիայի հեղինակը:
Կալլինոսը Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքից է: Ապրել է առաջին Օլիմպիադայի ժամանակ: Նրա մասին տեղեկություններ հայտնում է Ստրաբոնը: Բանաստեղծի մասին շատ քիչ տեղեկություններ կան: Մեզ հասել է նրա մի էլեգիան, որի մեջ կոչ է անում երիտասարդությանը դուրս գալ պայքարելու թշնամու դեմ և չլինեն անտարբեր վտանգի հանդեպ: Նրա էլեգիան հագեցած է ռազմական շնչով:[1]
[խմբագրել] Հատված Կալլինոսի էլեգիայից
 |
Մինչև երբ հապաղեք, ո'վ կտրիճներ: Վերջապես երբ պետք է ձեր սիրտը փոթորկվի անվեհերությամբ: Մինչև երբ ձեզ ծաղրեն քաղացիները: Ձեռքերը ծալած անց եք կացնում դուք ձեր օրերը, ինչպես խաղաղ ժամանակ, իսկ շուրջը փոթորկում է պատերազմը: Աթենացինե'ր, ելե'ք թշնամու դեմ: Այս է ահա մեծ փառքը մարդու, որ կռվում է հայրենի երկրի , կնոջ ու երեխաների համար: Բախտի անփոփոխ օրենքն է այն, որ ձեզնից ամեն մեկը պետք է մեռնի մի օր: Ուրեմն առա~ջ, բարձր պահեցե'ք նիզակը և վահանով պաշտպանեցե'ք ձեր հզոր կուրծքը, ելե'ք դեմհանդիման թշնամուն: Ոչ ոք չի կարող փախչել բախտից, թեկուզ նա լինի սերված նույնիսկ հավիտենական աստվածներից: Մի ուրիշը թող ազատվի նետ ուաղեղի վտանգից, բայց անողոք մահը նրան կհասնի օջախի առաջ: Եվ նրա մահըցավ չէ մեր քաղաքի համար. և ոչ ոք չի ցանկանա նրա վերադարձը, թե մեծը, թե փոքրը, իսկ ամենքը կտրտմեն քաջ հերոսի մահվամբ, եթե նա ընկել է պայքարում, ամենքը մեծարում են իբրև աստծու, եթե նա կենդանի է: Որպես հոյակապ մի շենք կանգնած է նա իր ժողովրդի հանդեպ, որովհետև միայն նա կարող է ծառայել ամենքի ու շատերի համար
— Կալլինոս, Էլէգիա
|
 |
- ↑ Ա.Առաքելյան (1968). Հունական գրականության պատմություն. Երևան: «Լույս», էջ 92.