Կալինինի փողոց (Դոնի Ռոստով)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կալինինի փողոց (այլ կիրառումներ)
Կալինինի փողոց | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Դոնի Ռոստով |
Երկարություն | 2,2 ± 0,01 կմ |
Անվանվել է | Միխայիլ Կալինին |
Փոստային ինդեքս | 311004, 344004, 344058, 344090, 346743 |
Կալինինի փողոց (ռուս.՝ Улица Калинина), փողոց Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի Ժելեզնոդորոժնի և Խորհրդային շրջաններում։ Անվանվել է խորհրդային քաղաքական գործիչ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահ Միխայիլ Իվանովիչ Կալինինի (1875-1946) պատվին։ Սկիզբ է առնում Ռաբոչայա փողոցից և ավարտվում Ռիխարդ Զորգեի փողոցի հետ հատումով։ Երկարությունը 2200 մետր է։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դոնի Ռոստով քաղաքի Կալինինի փողոցը սկսվում է Ռաբոչայա փողոցից, հատում 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ Կոլցևայա փողոցները, Օսիպենկոյի, Կրայնյայա, Զապորոժսկայա, Մանեժնայա, Կրասնոսելսկայա, Միչուրինի, Պետրոզավոդսկայա, Սոդրուժեստվոյի փողոցները և ավարտվում Ռիխարդ Զորգեի փողոցի հետ հատումով։ Երկարությունը 2200 մետր է։ Փողոցում կա համարակալված 225 շինություն։
Կալինինի փողոցի փոստային դասիչներն են՝ 311004, 344004, 344058, 344090, 346743։
Փողոցն անվանվել է խորհրդային քաղաքական գործիչ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահ Միխայիլ Իվանովիչ Կալինինի (1875-1946) պատվին։ 1920 թվականի գարնանը Միխայիլ Կալինինն այցելել է Ռոստովի մարզի Նովոչերկասկ ու Կրասնի Սուլին և վերջինի կայարանամերձ հրապարակում ելույթ ունեցել բանվորների առջև՝ կոչ անելով պայքարել հակահեղափոխականների դեմ[1][2]։
Կալինինի փողոցի 3-րդ Կոլցևայա փողոցից մինչև Օսիպենկոյի փողոցն ընկած հատվածում գործում է տրամվայի թիվ 7 երթուղին։ Ամբողջ երկայնքով փողոցի երթևեկությունը երկկողմանի է։ Կալինինի փողոցն ասֆալտապատված չէ։ Սոդրուժեստվոյի փողոցից մինչև Ռիխարդ Զորգեի փողոց այն չափազանց նեղանում է, և այնտեղով կարող են անցնել միայն հեծանիվներն ու մոտոցիկլները[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Памятник М. И. Калинину».
- ↑ «Памятник Михаилу Ивановичу Калинину».
- ↑ «Панорама Улица Калинина (Ростов-на-Дону). Виртуальный тур Улица Калинина (Ростов-на-Дону)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Улица Калинина в Ростове-на-Дону
- Подробная карта Улица Калинина, город Ростов-на-Дону со спутника с номерами домов, индекс и маршруты, Яндекс, Гугл карты