Ծործոր (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծործոր
Ծործոր գետը Որոտնավանքի մոտակայքում
Բնութագիր
Երկարություն12 կմ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՄեծ Իշխանասար
Գետաբերանի տեղակայումՈրոտան
Կոորդինատներ
Տեղակայում
Երկիր Հայաստան
ԵրկրամասՍյունիքի մարզ

Ծործոր, Զորզոր, գետ Հայաստանի Սյունիքի մարզում։ Սկիզբ է առնում Մեծ Իշխանասար լեռան հարավարևմտյան լանջերից, հորդաբուխ աղբյուրներից և Վաղատին գյուղից 0,5 կմ հարավ ձախից միախառնվում Որոտան գետին։ Երկարությունը 12 կմ է։ Ոռոգում է մասամբ Նորավան, մասամբ Վաղուգի ու Որոտնավան գյուղերի հողատարածությունները։ Ունի սառնորակ ջուր, ափերին աարածված են պտղատու այգիներ[1][2]։ Անգեղակոթ գյուղից 4 կմ հեռավորության վրա՝ Ծործոր գետի աջ ափին գտնվում են Ծործոր աղբյուրներ[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 61 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 864 — 992 էջ։
  3. «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին». www.arlis.am. 14 օգոստոսի 2008 թվական. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  4. «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, Բնության հուշարձանների ցանկ». www.mnp.am. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.