Ծով (նկար, Այվազովսկի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծով
տեսակգեղանկար
նկարիչՀովհաննես Այվազովսկի
տարի1864
բարձրություն128 սանտիմետր
լայնություն179 սանտիմետր
ժանրծովանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էԱյվազովսկու պատկերասրահ
հավաքածուԱյվազովսկու պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ

Ծով (ռուս.՝ Море), Հովհաննես Այվազովսկու նկարներից[1]։ Հեղինակը կտավը վրձնել է 1864 թվականին[1]։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 128 × 179 սմ[1]։ Նկարչի հարուստ ստեղծագործական ժառանգության մեջ մեծ թվով բնապատկերներ կապված են Սև ծովի և Ղրիմի բնության հետ։

Նկարի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուռն գիշեր։ Անցած ալիքը հուզել է ծովը։ Այն բուռն եռման մեջ է։ Ալիքները կոտրվում են քարերի վրա։ Երկնքում սարսափելի ծվեն-ծվեն ամպեր են թռչում։ Ամպերի ճառաքում երևում է լուսինը և պայծառ լուսավորում է ծովն ու հեռավոր քարքարոտ ափը։ Լուսնի ցոլքերը ցրված ալմաստի նման պառկել են ժանյակավոր փրփուրի վրա։ Բնության լուսավորության սկիզբը հանգստության շիթ է մտցնում դեպի երկինք վազող «ցրված փոթորկի վերջին ամպերին»։

Այվազովսկին, ով սովորաբար շատ արագաշարժ էր աշխատանքի մեջ, այդ նկարն այնպես է գրել, որ դրանում արտացոլված է նրա հոգեվիճակը, լուսնային լույսի լուսապսակը պատկերելու համար կլոր վրձնով նրա շուրջը վրձնի կրկնահարվածներով բաց ներկի շիթեր հասցրեց, այնպես, ինչպես նկարված էր հենց լուսինը։

Այլ կերպ են նկարված ժայռոտ լեռները, որոնց վրա լուսնի լույսը գրեթե չի ընկնում։ Դրանք պատկերված են մութ ընդհանրացված զանգվածներով՝ ավելի խիտ տոնով, քան երկինքը։ Այն մասում, որտեղ ծովն է՝ լուսնային լույսը չի թափանցում, նաև նկարված է շատ լայն։ Լուսնային լույսով ողողված ափամերձ ժայռերի մասով տարածվող ալիքները ձեռք են բերում ֆոսֆորային երանգ[1]։

Հայտնի նկարիչ Մ. Սարյանը ասել է.

Ինչպիսի սարսափելի փոթորիկ էլ որ մենք տեսնեինք նրա նկարում, կտավի վերին մասում ամպրոպային ամպերի կուտակումների միջով միշտ վառվելու է լույսի ճառագայթը, թող նուրբ ու թույլ, բայց փրկություն հայտարարողը։ Հենց սրանում է՝ այս լույսի մեջ է, որ ամփոփված է Այվազովսկու բոլոր փոթորիկների իմաստը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Я только морем и жил...» // Читаем, учимся, играем, 2007. — № 5. — с.28—36:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Феодосийская картинная галерея им. И.К.Айвазовского». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]