Ծովոզնիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծովոզնիներ
Seaurchin 300.jpg
Ծիրանագույն ծովոզնի (Strongylocentrotus purpuratus)
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Փշամորթեր
Դաս Ծովոզնիներ
Լատիներեն անվանում
Echinoidea
Ենթադասերն ու կարգերը

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 157821
NCBI 7625
EOL 1971

Ծովոզնիներ (լատ.՝ Echinoidea), փշամորթների տիպի անողնաշարավոր կենդանիների դաս։ Մարմինը մինչև 30 սմ է՝ ծածկված կմախքային թիթեղիկների շարքերով, որոնք զրահ են առաջացնում և կրում շարժունակ ասեղներ ու պեդիցելյարներ։ Բաժանվում են 2 ենթադասի՝ կանոնավոր և անկանոն ծովոզնիներ։ Առաջինների բերանն ունի ծամող ապարատ, որով քարերի վրայից քերում, պոկում են ջրիմուռները։ Անկանոն ծովոզնիները սնվում են դետրիտով և չունեն ծամող ապարատ։

Հատակային սողացող կամ տիղմի մեջ ընկղմված կենդանիներ են։ Շարժվում են ամբուլակրալ ոտիկների և ասեղների միջոցով։ Բաժանասեռ են, զարգանում են հատակային էխինոպլուտեուս թրթուրով։ Առանձին ձևեր կենդանածին են։

Հայտնի է ժամանակակից ծովոզնիների ավելի քան 800 տեսակ, որից 40-ը՝ նաև նախկին Խորհրդային Միության տարածքի շրջապատող ծովերում։ Տարածված են բնականոն աղայնություն ունեցող օվկիանոսներում և ծովերում (մինչև 7000 մ խորության վրա)։

Ծովոզնիների որոշ տեսակներ ունեն արդյունագործական նշանակություն, օգտագործվում է խավիարը։

Ծովոզնու տեսակ (բնակվում է Սարդինիա կղզու մոտակայքում)


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png