Ծովատառեխով բնանկար
Ծովատառեխով բնանկար, կենցաղային բնանկարի տեսակ։ Նկարը հանրաճանաչ է դարձել XVII դարում։
Ծովատառեխը բնանկարչության մեջ առավել հաճախ պատկերված առարկաներից է[1]։
Սիմվոլիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոլանդական բնանկարչության մեջ, որին բնորոշ են սիմվոլիզմը և այլաբանությունը, «ծովատառեխով բնանկարներն» ունեցել են սրբազան ենթատեքստ․ ձուկը, հացը և գինին քրիստոնեական խորհուրդ ունեն։ Հին շրջանի նկարներում առարկաները դասակարգվում էին կանոններին համապատասխան։ Համեստ և պարզ «նախաճաշը» հասարակության զուսպ կենցաղի արտահայտություն էր, իսկ նկարի խորհուրդը հասանելի էր տվյալ դարաշրջանի մարդկանց։ Օրինակ, Պիտեր Կլասի նկարներում ծովատառեխը խորհրդանշում է Քրիստոսին, հացը և գինին՝ Հաղորդությունը։ Դանակը զոհողություն է խորհրդանշում, կիտրոնը՝ երկնային հաճույքների անցավորություն, կեղևապատ ընկույզը՝ հոգի՝ պարուրված մեղքերով, խաղողը՝ աստվածային հովանավորություն։
Դավիթ Շտերենբերգի բնանկարներում ծովատառեխը սովահար մարդու անհագ տենչն է[2], այն տարիների թշվառության և կարիքի մարմանավորումը[3]։
«Տիպիկ ռուսական բնանկար»[խմբագրել | խմբագրել կոդը]
«Տիպիկ ռուսական բնանկար» կամ «հարբած բնանկար»[3], օղու և որոշ ուտեստների՝ այդ թվում ծովատառեխի նկար։ Խորհրդային դարաշրջանում օղիով և ծովատառեխով բնանկարները շատ տարածված են եղել։ Այս ժանրով ստեղծագործում էին ինչպես սոցռեալիզմի ներկայացուցիչները, այնպես էլ՝ նանկոնֆորմիստները[3]։
Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս սյուժեին անդրադարձել են նաև հետևյալ նկարիչները[4]։
- Վիլհելմ վան Ալստ
- Վլադիմիր Մալագիս
- Կուզմա Պետրով-Վոդկին
- Զինաիդա Սերեբրյակովա
- Պյոտր Կոնչալովսկի
- Օսկար Ռաբին
- Եվգենի Մելնիկով
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Պիտեր Կլաս Բնանկար (1643)
-
Պիտեր Կլաս Завтрак (1646)
-
Պիտեր Կլաս Բնանկար, Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան
-
Պիտեր Կլաս Բնանկար. Ադրբեջանի ազգային պատկերասրահ, Բաքու
-
Վիլհելմ վան Ալստ (1679)
-
Գեորգ Ֆլեգել
-
Վինսենթ վան Գոգ, 1887
-
Վինսենթ վան Գոգ, Ապխտած ծովատառեխը դեղին թղթի կտորի վրա, 1889
-
Վինսենթ վան Գոգ, 1886
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ brie tania (19.06.2015). «Сельдь как объект искусства». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Лилия Ратнер, «Счастье труда и триумф изобилия», 201
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.art-eda.info Արխիվացված 2016-05-29 Wayback Machine Сельдь и типично русский Բնանկար
- ↑ oede.by Почему русские художники рисовали селедку вместо икры и лук вместо персиков?