Խուանդե Ռամոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խուանդե Ռամոս
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 25, 1954(1954-09-25) (69 տարեկան)
ԾննդավայրՊեդրո Մունիոս, Սիուդադ Ռեալ, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ
Կայքjuanderamos.com
 Juande Ramos Վիքիպահեստում

Խուան դե լա Կռուզ Ռամոս Կանո, ավելի հայտնի է որպես Խուանդե Ռամոս (իսպ.՝ Juan de la Cruz Ramos Cano, իսպ.՝ Juande Ramos, 25 սեպտեմբեր, 1954, Պեդրո-Մունյոս, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, մարզիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ֆուտբոլիստ հանդես է եկել ցածր իսպանական դիվիզիոններում։ Խաղային կարիերիան ավարտել է 1982 թվականին, ծնկի վնասվածքի պատճառով։ 1992 թվականից սկսել է մարզիչի աշխատանքը։

Ավելի շատ հաջողությունների էր հասել, երբ մարզիչ էր Սևիլյա» ֆուտբոլային ակումբում, որը նրա օրոք (2006-2007) հաղթեց երկու ՈՒԵՖԱ-ի գավաթ, ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ և Ֆուտբոլի Իսպանիայի գավաթ։ Տոտտենհեմ Հոտսպուր մարզչի դերը ստանձնելուց հետո թիմը 2008 թվականին հաղթել է Ֆուտբոլային լիգայի գավաթը, առաջինն այդ ակումբի համար իննամյա ընդմիջումից հետո։

2008 թվականի դեկտեմբերի 9-ին փոխարինեց Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ գերմանացի Բերնդ Շուստերին և թիմին օգնեց գրավել երկրորդ հորիզոնականը Իսպանիայի առաջնությունում, որից հետո զիջեց տեղը Մանուել Պալլեգրինիին.

2009 թվականի սեպտեմբերի 10-ին պայմանագիր է կնքել մոսկովյան ԲԿՄԱ-ի հետ[1]։ Սակայն 2009 թվականի հոկտեմբերի 26-ին պայմանագիրը երկկողմանի համաձայնությամբ խզվեց[2], կապված նրա հետ, որ Ռամոսը ցանկանում էր ձեռք բերել որոշ խաղացողների, բայց ակումբը իրեն դա չէր կարող թույլ տալ[3]։ Ավելի ուշ ԲԿԱՄ-ի նախագահ Եվգենի Գինները խորհուրդ տվեց Դնեպրոպետրովսկի «Դնեպր»-ի նախագահ Իգոր Կոլոմոյսկուն, որպեսզի իսպանացուն վերցնի մարզիչ։ 2010 թվականի հոկտեմբերի 1-ին դարձավ «Դնեպր»-ի գլխավոր մարզիչ, կնքելով չորս տարվա պայմանագիր[4]։ Նրա գլխավորությամբ «Դնեպր»-ը 2013/14 մրցաշրջանում կարողացավ կրկնել իր լավագույն արդյունքը Ուկրաինայի ֆուտբոլի առաջնությունում՝ դառնալ մրցաշրջանի արծաթե մրցանակակիր, (1992/93 մրցաշրջանում նույնպես դարձել է արծաթե մեդալակիր) և առաջին անգամ ստացել է Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի ուղեգիր։ 2014 թվականին լքել է ակումբը։ 2016 թվականի ամռանը պայմանագիր կնքեց «Մալագա» իպանական ակումբի հետ։ Սակայն դեկտեմբերի 22-ին պայմանագիրը չեղյալ է համարել իր իսկ կամքով։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լոգրոնես»
«Ռայո Վալեկանո»
«Սեվիլյա»
«Տոտտենհեմ Հոտսպուր»
«Ռեալ Մադրիդ»
«Դնեպր»

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռամոսին երեք տարիների ընթացքում անընդմեջ ակումբներից հեռացրել են հոկտեմբերի 26-ին՝ 2007 թվականին «Սևիլյա»-ից[5], 2008 թվականին «Տոտտենհամ»-ից[6], 2009-ին ԲԿՄԱ-ից[7]։
  • Ռամոսը երեք անգամ (31.08.2014) հայտնվել է նույն իրավիճակում, երբ իր թիմը հաղթում էր, խաղը կանգնեցվել է մարզադաշտի լուսավորության խնդրի պատճառով.
    • 2010 թվականի դեկտեմբերի 7՝ «Ռայո Վալեկանո» — «Լոկոմոտիվ» (Մոսկվա),
    • 2002 թվականի սեպտեմբերիրի 15՝ «Ռեալ Բետիս» — «Ռեալ Մադրիդ»,
    • 2013 թվականի հոկտեմբերի 6՝ «Դնեպր» (Դնեպրոպետրովսկ) — «Մետալիստ» (Խարկով)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուանդե Ռամոս» հոդվածին։