Խորվաթա-ճապոնական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորվաթա-ճապոնական հարաբերություններ
Խորվաթիա և Ճապոնիա

Խորվաթիա

Ճապոնիա

Խորվաթա-ճապոնական հարաբերություններ (խորվ.՝ Hrvatsko-japanski odnosi, ճապ.՝ 日本とクロアチアの関係), դիվանագիտական հարաբերությունները Ճապոնիայի և Խորվաթիայի միջև։ Երկու երկրների միջև դիվանագիտական կապեր հաստատել են 1993 թվականի մարտի 5-ին՝ համապատասխան իրավական փաստաթղթերով։

1993 թվականից ի վեր Տոկիոյում գործում է Խորվաթիայի դեսպանություն։ Զագրեբում ճապոնական դեսպանատունը հիմնվել է 1998 թվականի փետրվարին[1]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և՛ Ճապոնիան, և՛ Խորվաթիան եղել են Նացիստական Գերմանիայի դաշնակիցը։ Պատերազմի տարիներին Ճապոնիան ունեցել է դեսպան Զագրեբում, ինչը վկայում է այն մասին, որ այս երկիրը փաստացիորեն ճանաչել է Խորվաթիայի անկախությունը[2]։

Ռազմական կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թ. սեպտեմբերի 2-ին Ճապոնիայի նավատորմի նավը «Կաշիմա»

Խորվաթիան Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցեց 2009 թվականի ապրիլի 1-ին[3]։ Այս քայլով Ճապոնիան և Խորվաթիան ձեռք բերեցին ընդհանուր հզոր դաշնակից երկիր՝ ի դեմս Ամերիկայի Միացյալ Նահանգների[4]։

Խորվաթա-ճապոնական հարաբերություններն առավել շաղկապված են ռազմածովային ոլորտում։ 2013 թվականին Խորվաթիայի ափերի մոտ է հասել «Կաշիմա» անունը կրող ինքնապաշտպանական մի նավ։ Ռազմանավը Խորվաթիայի մերձակայքում հայտնվել էր երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների քսանամյակը նշելու նպատակով։

Կարճ ժամանակ անց ճապոնական ռազմանավը կայանվել է Խորվաթիայի Հանրապետության խոշորագույն նավահանգստում՝ Սպլիտում։ Այն նաև երկրի երկրորդ խոշորագույն քաղաքն է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]