Խորշաբույս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորշաբույս

Խորշաբույս (Utricularia), խորշաբույսազգիների ընտանիքի միջատակեր բույսերի ցեղ։ Աճում է լճերում և ճահիճներում, որոշ տեսակներ էպիֆիաներ են։ Մեծ մասը զուրկ է արմատներից, տերևները բաժանված են բարակ, թելանման մասերի, որոնք վերջանում են բշտերով։ Բշտիկը կանաչ կամ կապտականաչ գույնի է, ունի «երախ», որը ծածկված է փականով։ «Երախի» շուրջը կան լորձային խոզանիկներ։ Երբ ջրային միջատը հպվում է փականին, այն բացվում է, և միջատն ընկնում է ներս ու մարսվում։ Հայտնի է Խորշաբույսի մոտ 250 տեսակ, նախկին ՍՍՀՄ-ում՝ 4 տեսակ։ Խորշաբույսեր աճում են նաև Հայաստանում՝ Կալինինոյում, Ապարանում, Թումանյանում, Սևանի բնական լճակներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png