Խորխե Գոնսալես Կամարենա
Խորխե Գոնսալես Կամարենա | |
---|---|
Ծնվել է | մարտի 24, 1908[1] |
Ծննդավայր | Գվադալախարա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Վախճանվել է | մայիսի 24, 1980[2] (72 տարեկան) |
Մահվան վայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մասնագիտություն | քանդակագործ և նկարիչ |
Ուշագրավ աշխատանքներ | Presencia de America Latina? |
Ներշնչվել է | Դոկտոր Ատլ |
Պարգևներ | |
Կայք | lafundacion.org.mx |
Jorge González Camarena Վիքիպահեստում |
Խորխե Գոնսալես Կամարենա (իսպ.՝ Jorge González Camarena, մարտի 24, 1908[1], Գվադալախարա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - մայիսի 24, 1980[2], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), 20-րդ դարի մեքսիկացի նկարիչ և քանդակագործ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1908 թվականի մարտի 24-ին Մեքսիկայի Խալիսկո նահանգի Գվադալախարա քաղաքում։ 1918 թվականին ընտանիքով տեղափոխվել են մայրաքաղաք Մեխիկո[3], որտեղ Խորխեն 1922 թվականին ընդունվել է Սան Կառլոս ակադեմիան, աշակերտել անվանի նկարիչ-արվեստաբան, դոկտոր Ատլին (իսկական անունը՝ Խերարդո Մուրիլիո, 1875—1964)։ Ուսումնառությունն ավարտելուց հետո սկզբնական շրջանում աշխատել է որպես գովազդային պաստառներ ձևավորող, 1929 թվականից՝ Revista de Revistas և Nuestro México պարբերականների նկարիչ-պատկերազարդող։ Անսալով դոկտոր Ատլի՝ նոր, մոնումենտալ արվեստ ստեղծելու կոչին՝ սկսել է իր ուժերը փորձել որմնանկարչության և հաստոցային նկարչության ասպարեզներում։
1932 թվականին պատվեր է ստացել իրականացնելու Պուեբլա նահանգի Ուեխոցինգո բնակավայրի մերձակայքում գտնվող XVI դարի երկրորդ կեսի ֆրանցիսկյան վանքի չափազանց վնասված որմնանկարների վերականգնման աշխատանքները, որոնք տևել են երեք տարի։ 1953 թվականին Կամարենան հանդես է եկել ի պաշտպանություն Վերակրուսի Սան Խուան դե Ուլուա չորսհարյուրամյա բերդի, որը ցանկանում էին քանդել՝ մի նոր նավանորոգարան ու գինու գործարան կառուցելու նպատակով։ Այդ նույն տարում նա հիմնել է հնությունների պաշտպանության ու վերականգնման հատուկ կոմիտե։
Կամարենան խորությամբ ուսումնասիրել է ացտեկ նկարիչների փորձն ու տեխնոլոգիական հնարները և ստեղծագործաբար կիրառել գեղանկարչական ու քանդակագործական իր աշխատանքներում։ Մասնակցել է Միքելանջելոյի գրաֆիկական դիմանկարի ստեղծման համար հայտարարված մրցույթին, հաղթել, արժանացել Commendatore della Republica կոչման։ 1970 թվականին նրան շնորհվել է ազգային մրցանակ արվեստի ասպարեզում։ Կամարենան ստեղծագործական իր բեղուն կյանքի ընթացքում հասցրել է ստեղծել երկու հազարից ավելի նկար, որոնք հաստոցային գեղանկարչության տպավորիչ նմուշներ են, գտնվում են աշխարհի բազմաթիվ թանգարանների ու պատկերասրահների հավաքածուներում։ 1970-ական թվականների վերջերին նա իր աշխատանքների ցուցահանդեսներով այցելել է Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներ։
Կամարենան եղել է Մեքսիկայի պլաստիկ արվեստների ընկերակցության (Asociación Mexicana de Artes Plásticas) նախագահը[4][5]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Սև-սպիտակ որմնանկար Աստվածամոր պատկերով. Ուեխոցինգոյի Միքայել հրեշտակապետի վանք
-
«Ավետում» որմնանկարի մնացորդները
-
12 ֆրանցիսկյաններ խաչի մոտ
-
4 սուրբ կանանց պատկերով որմնանկարի մնացորդները
-
Bellas Artes որմնանկարը
-
«Լատինական Ամերիկան՝ ներկայացված»
-
«Մեքսիկայի պատմությունը»
-
«Մշակույթի հազթարշավը»
-
Մոնտեռեյի տեխնոլոգիական ինստիտոտի մասնաշենքը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Garrido E., Sales J. Camarena, Jorge González // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4 — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T013268
- ↑ 2,0 2,1 2,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Mónica Mateos-Vega (2008 թ․ մարտի 24). «Jorge González Camarena, el pintor de la historia de México» (Spanish). Mexico City: La Jornada. Վերցված է 2013 թ․ հուլիսի 29-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Academia de Artes: Կաղապար:Webarchiv
- ↑ Webarchiv|text=Jorge González Camarena |url=http://home.att.net/~atguestartists/spanishGonzalezCamarena_home.html Արխիվացված 2007-07-16 Wayback Machine |wayback=20070716012021 |archiv-bot=2018-04-17 19:20:49 InternetArchiveBot bei att.net
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Nota sobre el centenario del natalicio del pintor.
- "La Patria". Historia de la modelo Victoria Dornelas.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորխե Գոնսալես Կամարենա» հոդվածին։ |
|