Խոսե Օսկար Ֆլորես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոսե Օսկար Ֆլորես
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 16, 1971(1971-05-16)[1][2] (52 տարեկան)
Ծննդավայր Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 184 սանտիմետր
Քաշ 82 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
Արգենտինա Վելես Սարսֆիլդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1990-1996 Արգենտինա Վելես Սարսֆիլդ 153 (45)
1996-1998 Իսպանիա Լաս Պալմաս 68 (35)
1998-2001 Իսպանիա Դեպորտիվո Լա Կորունյա 83 (22)
2001-2002 Իսպանիա Ռեալ Վալյադոլիդ 8 (1)
2002-2003 Իսպանիա Մալյորկա 12 (0)
2003-2004 Իսպանիա Սյուդադ դե Մուրսիա 22 (3)
2004-2005 Արգենտինա Ինդեպենդենտե 19 (4)
2006 Արգենտինա Ալդոսիվի 15 (6)
2007 Նորվեգիա Լյուն 0 (0)
Ազգային հավաքական
1994 Արգենտինա Արգենտինա 2 (0)
Մարզչական կարիերա
2009-2013 Արգենտինա Վելես Սարսֆիլդ մարզ. օն․
2014 Արգենտինա Վելես Սարսֆիլդ
2015 Արգենտինա Դեֆենսա ի Խուսիտիսիա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Խոսե Օսկար Ֆլորես (իսպ.՝ José Oscar Flores, մայիսի 16, 1971(1971-05-16)[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, ֆուտբոլային մարզիչ։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսե Օսկար Ֆլորեսն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Վելես Սարսֆիլդ» ակումբում 1990 թվականին, որտեղ հասել է մեծ հաջողությունների։ Ակումբի կազմում նա նվաճել է յոթ տիտղոս, այդ թվում երեք անգամ հաղթել է ազգային առաջնություններում, 1994 թվականին նվաճել Լիբերտադորեսի գավաթը և Միջմայրցամաքային գավաթը։

1996 թվականին Ֆլորեսը տեղափոխվել է իսպանական «Լաս Պալմաս» ակումբ, որը հանդես էր գալիս Իսպանիայի երկրորդ դիվիզիոնում․ վճարվել է ակումբի համար ռեկորդային գումար՝ 500 մլն պեսետա[3]։ Երկրորդ մրցաշրջանում Խոսե Օսկարը խփել է 21 գոլ և Կանարյան կղզիների ակումբին օգնել դուրս գալ առաջին դիվիզիոնի փլեյ-օֆֆ, սակայն այնտեղ «Լաս Պալմասը» պարտվել է «Ռեալ Օվիեդո» ակումբին (3-4 երկու հանդիպումների արդյունքում)[4][5]։

1998 թվականին Խոսե Օսկար Ֆլորեսը Մանուել Պաբլոյի հետ տեղափոխվել է «Դեպորտիվո Լա Կորունյա»։ Այն հանգամանքի շնորհիվ, որ ակումբում ձևավորվել է հարձակողական ուժեղ եռյակ (Ֆլորես, Պեդրու Պաուլետա և Ռոյ Մակայ)[6], 1999/00 մրցաշրջանում ակումբն առաջին անգամ դարձել է Լա Լիգայի չեմպիոն։ Նույն թվականի փետրվարի 6-ին Ֆլորեսը Ֆլորեսը հանդիպման 69-րդ րոպեին փոխարինել է Ջալմինյային «Դեպորտիվոյի»՝ Մադրիդի «Ռեալի» դեմ հաղթական խաղում, որն ավարտվել է 5։2 հաշվով[7]։

Հետագայում Ֆլորեսը խաղացել է «Ռեալ Վալյադոլիդ», «Մալյորկա» և «Սյուդադ դե Մուրսիա» աումբներում, ինչից հետո վերադարձել է արգենտինական «Ինդեպենդենտե» 2004 թվականին։

2006 թվականին Ֆլորեսը, որը հանդես էր գալիս «Ալդոսիվիում», հայտարարել է խաղացողի կարիերան ավարտելու մասին, սակայն հաջորդ տարվա մարտին Մատիաս Ալմեյդայի հետ տեղափոխվել է նորվեգական «Լյուն»[8][9]։ Այնտեղ Խոսե Օսկարն խաղացել է ընդամենը 45 րոպե Նորվեգիայի գավաթի խաղարկության առաջին փուլում[10], ինչից հետո ավարտել է կարիերան։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Ֆլորեսը դարձել է «Վելես Սարսֆիլդի» գլխավոր մարզչի՝ Ռիկարդո Գարեկայի օգնական։ 2013 թվականի դեկտեմբերի 26-ին՝ Կարեկայի հեռանալուց հետո, Խոսե Օսկարը զբաղեցրել է արգենտինական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես խաղացող[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինա Վելես Սարսֆիլդ

Իսպանիա Դեպորտիվո

Իսպանիա Մալյորկա

  • Իսպանիայի գավաթի դափնեկիր – 2002/03

Որպես մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վելես Սարսֆիլդ

  • Արգենտինայի Սուպերգավաթի դափնեկիր – 2013

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Las Palmas sigue con su desembolso» [Las Palmas keeps spending] (իսպաներեն). El Mundo Deportivo. 1996 թ․ հուլիսի 24. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.
  4. «Las Palmas se vale de los goles del Turu» [Las Palmas hangs on to Turu goals] (իսպաներեն). El Mundo Deportivo. 1998 թ․ ապրիլի 5. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.
  5. «El Las Palmas se acerca al ascenso» [Las Palmas nears promotion] (իսպաներեն). El Mundo Deportivo. 1998 թ․ ապրիլի 9. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.
  6. «El Deportivo asegura el liderato con tres goles en 15 minutos» [Deportivo confirms first place with three goals in 15 minutes] (իսպաներեն). El Mundo. 1999 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.
  7. «El líder humilla al Madrid» [Leader humiliates Madrid] (իսպաներեն). El Mundo Deportivo. 2000 թ․ փետրվարի 7. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.
  8. Almeyda y el 'Turu' Flores regresan al fútbol en la Liga noruega (Almeyda and Turu Flores return to football in the Norwegian League); El Mundo, 26 March 2007 (Իսպաներեն)
  9. La aventura noruega del Turu Flores (Turu Flores' Norwegian adventure) Արխիվացված 2007-10-17 Wayback Machine; Notas de Fútbol, 27 March 2007 (Իսպաներեն)
  10. Jose Oscar Flores; at Lyn's official website

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]