Խոջա Ահմադ Աբբաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խոջա Ահմադ Աբբաս (հինդի՝ ख़्वाजा अहमद अब्बास, ուրդու՝ خواجه احمد عباس, անգլ.՝ Khwaja Ahmad Abbas; հունիսի 7 1914, թ. Պանիպատ, Բրիտանական Հնդկաստան (ներկայիս Հնդկաստան) - հունիսի 1 1987 թ., Բոմբեյ (ներկայումս Մումբայ))), հնդիկ կինոռեժիսոր, սցենարիստ, գրող։

Ծնվել է 1914 թվականի հունիսի 7-ին։ Գրական գործունեությունն սկսել է 1935-ից։ Գրել է անգլերեն և ուրդու լեզուներով։ Բեմադրել է «Ուղևոր» (1953, ՍՍՀՄ էկրաններում՝ «Գանգա»), «Մուննա» (1954), «Ճանապարհորդություն երեք ծովերից այն կողմ» (1958, ՍՍՀՄ կինեմատոգրաֆիստների հետ), «11 հազար աղջիկ» (1963) և այլ կինոնկարներ։ Գրել է «Թափառաշրջիկ» (1951), «Պարոն 420» (1955) և այլ ֆիլմերի սցենարներ, «Հեղափոխություն» (1954), «Չորս սիրտ, չորս ճանապարհ» (1959) վեպերը ևն։ Աբբասը խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ է (1958)։ Մահացել է 1987 թ-ի մայիսի 31-ին Բոմբեյ քաղաքում, Հնդկաստան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png