Խիբուլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խիբուլա
վրաց.՝ ხიბულა
Երկիր Վրաստան
 Գերմանիա
 Ֆրանսիա
Ժանրդրամա և պատմական ֆիլմ
Թվական2016 և մարտի 29, 2018
Լեզուվրացերեն
ՌեժիսորԳիորգի Օվաշվիլի
ՊրոդյուսերԳիորգի Օվաշվիլի
Սցենարի հեղինակԳիորգի Օվաշվիլի
ԴերակատարներՀոսեյն Մահջուբ
ԵրաժշտությունՅոզեֆ Բարդանաշվիլի
Տևողություն97 րոպե

«Խիբուլա» (վրաց.՝ ხიბულა), 2016 թվականին 42film, Alamdary Films, Arizona Films ընկերությունների և ռեժիսոր Գիորգի Օվաշվիլիի նկարահանած վրացական ֆիլմ։

Ֆիլմի բյուջեն կազմել է 1 525 011 եվրո։ 2011 թվականին ֆիլմը ներկայացվել է Կաննի կինոփառատոնում[1][2][3], 2017 թվականին՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Խաղարկային ֆիլմերի մրցույթ» ծրագրում[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմից պառակտված երկրի նախագահական պալատը ընկնում է ապստամբ ուժերի ձեռքը։ Փախչող նախագահին ուղեկցում են վարչապետն ու չորս թիկնապահները։ Նրանք նախագահին խորհուրդ են տալիս գնալ այլ երկիր, բայց նախագահը հրաժարվում է հեռանալ իր ժողովրդից։ Նա ցանկանում է հասնել թագավորական զորքերին, որոնք, ըստ բամբասանքների, սպասում եմ հեռավոր Խիբուլա գյուղում։ Ուղևորությունը դժվար է. սառեցնող ցրտի միջով ոտքով անցնում են լեռնային վայրերով։ Թշնամու անտեսանելի ուժերը հետապնդում են նախագահին՝ համոզված, որ նախագահը գիտի, որ իրենք հետապնդում են նրան։ Խիբուլայում թագավորական զորքերի ոչ մի նշան չկա։ Նախագահը սկսում է կասկածել վարչապետի և թիկնապահների հավատարմությանը։ Ֆիզիկական ճամփորդությունը դառնում է հոգևոր ճամփորդություն դեպի մի նպատակ, որն անհայտ է այն մարդկանց համար, որոնք երդվել են պաշտպանել նրան։ Նրա պաշտպանների դերը դառնում է անհասկանալի. արդյոք նրանք հետևում են նախագահին՝ պաշտպանելով նրան թշնամու ուժերից կամ իրենից։ Նախագահը բարձրանում է լեռներ՝ հետապնդվելով իր ընկերների և թշնամիների կողմից։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոսեյն Մահջուբ
  • Քիշվարդ Մանվելիշվիլի
  • Զուրաբ Անթելավա
  • Նոդար Ձիձիգուրի
  • Գալոբա Գամբարով

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պրոդյուսեր (ներ)՝ Գիորգի Օվաշվիլի, Այքե Գորեչկա, Գիյոմ դը Սեյ, Քրիստոֆ Կուկուլա
  • Ռեժիսոր՝ Գիորգի Օվաշվիլի
  • Սցենարի հեղինակ (ներ)՝ Գիորգի Օվաշվիլի, Ռուլոֆ Յան Մինեբո
  • Օպերատոր՝ Էնրիկո Լուչիդի
  • Երաժշտությունը՝ Իոսիֆ Բարդանաշվիլի
  • Հնչյունային ձևավորող՝ Սեբաստիան Շմիդտ
  • Մոնտաժող՝ Սուն-մին Կիմ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.festival-cannes.fr/en/cinefoundation/ficheFilmAtelier/id/100/year/2011.html
  2. PRODUCTION: George Ovashvili’s Khibula Wraps Shooting
  3. «Final moments of Georgia's first president - Ovashvili's new film "Khibula"». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  4. «Խիբուլա». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]