Խաչի լեռնանցք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խաչի լեռնանցք (Գուդաուրի լեռնանցք, վրաց.՝ ჯვრის უღელტეხილი, օսերեն՝ Бæрзæфцæг), Մեծ Կովկասի Ջրբաժան լեռնաշղթայում, միացնում է Թերեքի և Արագվիի հովիտները։ Բարձրությունը 2379 մ է։ Կազմված է վերին յուրայի և ստորին կավճի ֆլիշներից։ Տարածված են ալպյան մարգագետինները։

Խաչի լեռնանցքով է անցնում Ռազմավիրական ճանապարհը (Վլադիկավկազ-Թբիլիսի)։ Անվանումն առաջացել է 1824 թվականին լեռնանցքի ամենաբարձր կետը ցույց տալու համար կանգնեցված քարե խաչից։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսերեն Крестовый перевал անվան հայերեն պատճենումն է։ Անվանումը ստացել է այն քարե խաչի համար, որն այնտեղ 1824 թվականին կանգնեցվել է որպես լեռնանցքի կետը ցույց տվող ուղենիշ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 26