Խաչիկ Մինասի Թոլոլյան, (օգոստոսի 30, 1944(1944-08-30)[1], Հալեպ, Սիրիա), հայ սփյուռքագետ, գրականագետ, հրապարակախոս։ Բրաունի համալսարանի դոկտոր (1975, համեմատական գրականության, սփյուռքի և էթնիկ հարցերի մասնագետ)։
Ավարտել է Հարվարդի և Ռոդ Այլենդի համալսարանները։ 1981 թվականից աշխատում է Ուեսլեյան համալսարանում` հումանիտար գիտելիքների կենտրոնի փոխտնօրեն, տնօրեն, ապա՝ անգլերենի բաժնի տնօրեն, պրոֆեսոր։ 1991 թվականից՝ «Սփյուռք. Անդրազգային հետազոտությունների պարբերաթերթի» (անգլերեն) հիմնադիր-խմբագիր, Զորյան ինստիտուտի տնօրենների խորհրդի անդամ։ Ուսումնասիրությունները ընդգրկում են գրականագիտական, հասարակագիտական և պատմագիտական հարցեր։ Հեղինակ է «Սփյուռքի մեջ» (1990, Փարիզ) գրքի[2]։