Լև Սանդախչիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լև Սանդախչիև
Ծնվել էհունվարի 11, 1937(1937-01-11)
Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 29, 2006(2006-06-29) (69 տարեկան)
Koltsovo, Novosibirsk Oblast, Նովոսիբիրսկի մարզ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունկենսաբան
Հաստատություն(ներ)Վիրուսաբանության և կենսատեխնոլոգիայի «Վեկտոր» գիտական կենտրոն
Գործունեության ոլորտմոլեկուլային կենսաբանություն
Պաշտոն(ներ)գլխավոր տնօրեն
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՌուսաստանի Դ. Մենդելեևի քիմիատեխնոլոգիական ինստիտուտ
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1981) և ակադեմիկոս (1992)
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԽՍՀՄ պետական մրցանակ և Ռուսաստանի կառավարության գիտության և տեխնիկայի ոլորտներում մրցանակ

Լև Ստեփանի Սանդախչիև (հունվարի 11, 1937(1937-01-11), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 29, 2006(2006-06-29), Koltsovo, Novosibirsk Oblast, Նովոսիբիրսկի մարզ, Ռուսաստան), խորհրդային կենսաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1981): Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1992 թղթակից անդամ՝ 1981)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լև Սանդախչիևը ծնվել է 1937 թվականին Դոնի Ռոստովում։ 1959 թվականին ավարտել է Մոսկվայի քիմիատեխնոլոգիական ինստիտուտը։ 1959-1974 թվականներին աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Նովոսիբիրսկի օրգանական քիմիայի ինստիտուտում, 1969-1970 թվականներին՝ ավագ գիտաշխատող, 1970-1974 թվականներիին՝ լաբորատորիայի վարիչ, 1974-1975 թվականներին՝ մոլեկուլային կենսաբանության ՀամԳՀԻ մոլեկուլային կենսաբանության բաժնի պետ, 1975-1979 թվականներին՝ փոխտնօրեն, 1979-1986 թվականներին՝ տնօրեն, 1986-1995 թվականներին՝ «Վեկտոր» ԳԱՄ-ի գլխավոր տնօրեն, 1995 թվականից՝ Վիրուսաբանության և կենսատեխնոլոգիայի «Վեկտոր» գիտական կենտրոնի հիմնադիր տնօրեն[2][3]։

Աշխատանքները վերաբերում են մոլեկուլային կենսաբանությանը, կենսատեխնոլոգիային, վիրուսաբանությանը։ Միջազգային ճանաչում ունեն մարդկանց համար ախտածին լայն սպեկտրով վիրուսների գենոմների կառուցվածքային-ֆունկցիոնալ հետազոտությունները։ Մշակել է մոլեկուլային կենսաբանության և գենետիկական ճարտարագիտության հետազոտման եղանակներ, որոնք հնարավորություն են տալիս ստանալ բուժկանխարգելիչ և ախտորոշիչ նոր պատրաստուկներ[4]։ Սանդախչիևը կազմակերպել է ռեկոմբինանտ ինտերֆերոնի առաջին արտադրությունը ՌԴ-ում, ստեղծել լայն անվանակարգով ախտորոշիչ թեստ-համակարգերի թողարկման արտադրության հենակետ, որն ապահովում է Ռուսաստանի պահանջարկի 30 %-ը։ Կազմակերպել է կենտրոնում մշակված հակավիրուսային ռիդոստին պատրաստուկի, հեպատիտ А-ի և կարմրուկի ապաակտիվացրած վակցինաների արտադրություն[5]։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ պետական մրցանակ (տեխնիկայի բնագավառում), 1985 թ.
  • ՌԴ կառավարության մրցանակ, 2000 թ.
  • Լենինի շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Сандахчиев Л.С. - Общая информация». www.ras.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. «ՀԱՅՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՆԵՐՈՒԺԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ». www.noravank.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
  4. «Памяти Льва Степановича Сандахчиева». www.bio.su. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
  5. «Наука в Сибири». www.nsc.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.