Լև Բիրմանիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լև Բիրմանիս
Ծնվել էօգոստոսի 13, 1936(1936-08-13)
ԾննդավայրԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 28, 2016(2016-07-28) (79 տարեկան)
Մահվան վայրՌիգա, Լատվիա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Լատվիա
Մասնագիտությունդերասան

Լև Սեմյոնովիչ Բիռմանիս (օգոստոսի 13, 1936(1936-08-13), ԽՍՀՄ - հուլիսի 28, 2016(2016-07-28), Ռիգա, Լատվիա), խորհրդային և լատվիացի դերասան, Լատվիական ԽՍՀ Ժողովրդական արտիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևի մայրը՝ տիկին Ազելիցկայան, Ռուսական ԽՖՍՀ-ի Ուլյանովսկ քաղաքից էր։ Նրա ընտանիքում խոսում էին երեք լեզվով՝ ռուսերեն, լատիշերեն և գերմաներեն։ Հաճախել է դպրոցական խմբակներ, դրամատիկական ստուդիայում գործող պիոներների պալատ և տիկնիկային ներկայացումների։ Ավարտել է Ռիգայի թիվ 13 ավագ դպրոցը[1]։ Ունի երկու բարձրագույն կրթական որակավորում՝ թատերական և բանասիրական։ 1960-ից մինչև 2014 թվականները աշխատել է Ռիգայի Լատվիական տիկնիկային թատրոնում։ Մասնակցել է ավելի քան 80 ներկայացումների, համագործակցել Միխայիլ Չեխովի անվան Ռիգայի ռուսական թատրոնի հետ։ Նա խաղացել է Բալթյան ռազմական շրջանի ժողովրդական թատրոնում, Ադոլֆ Շապիրոյի երիտասարդական թատրոնում, ռուսական դրամայում, նկարահանվել է կինոնկարներում։ Լատիշերենից ռուսերեն է թարգմանել պիեսներ, եղել է երգի բառերի հեղինակ։ Ելույթ է ունեցել փոփ ծրագրերում, բեմադրել զանգվածային թատերական ներկայացումներ, ինչպես նաև ղեկավարել «Ալլեգրո» երիտասարդական սրճարանը։ Ընդունվել է լատվիական թատրոնի «Ոսկե ֆոնդ»։

Լև Բիռմանիսը մահացել է 2016 թվականի հուլիսի 28-ին Ռիգայում։ Թաղված է Ռայնիսի գերեզմանատանը[2]։

Պարգևներ և շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատվիական տիկնիկային թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աստվածային կատակերգություն» Իսիդոռա Շտոկա՝ հրեշտակ։
  • 1996 թվական՝ «Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները» Գրիմ եղբայրներ (ռեժիսոր՝ Մարիս Կարիստանս, Վալդիս Պավլովսկի)։
  • 1998 թվական՝ «Ինչպես կորյունը գտավ ընկերոջը»՝ Վլադիմիր Լավշից, Իրինա Կիչանովա (ռեժիսոր՝ Թինա Խերցբերգ), Կաստանտին ճագարն ու Պավել սոխակը։
  • 2004 թվական՝ «Ձյունե թագուհի», Հ. Ք. Անդերսեն (ռեժիսոր՝ Մարիս Կարիստանս)։
  • 2005 թվական՝ «Սպիտակաձյունիկի դպրոցը», Գեորգի Լանդաու (ռեժիսոր՝ Վալդիս Պավլովիչ)։

ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1957 թվական` «Բալթյան փառք»` ծովահեն
  • 1992 թվական՝ «Կրկնակի»՝ աճուրդով զբաղվող մարդ
  • 2008 թվական՝ «Միակ լուսանկար (Լատվիա)»
  • 2014 թվական՝ «Ջիմլայ Ռուդի Ռալալա»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Рижская 13-я средняя школа
  2. О времени и месте похорон артиста Льва Бирманиса // FOCUS.LV, 1 августа, 2016
  3. «Lev Birmanis (1936) 2004 Autortiesību bezgalības balva par lugas «Lapsēns Blēdis» (լատիշերեն)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]