Լևոն Ջանփոլադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ջանփոլադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Ջանփոլադյան
Ծնվել էհուլիսի 1, 1912(1912-07-01)
Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 5, 1997(1997-10-05) (85 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունգինեգործ
Հաստատություն(ներ)Երևանի կոնյակի գործարան
Ալմա մատերՄոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա (1936)
Կոչումպրոֆեսոր և պրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1967)
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ

Լևոն Միքայելի Ջանփոլադյան (հուլիսի 1, 1912(1912-07-01), Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 5, 1997(1997-10-05), Երևան, Հայաստան), հայ խորհրդայի գինեգործ, տեխնոլոգ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1967 թ.), պրոֆեսոր (1977 թ.), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս[1] (1994 թ., թղթակից անդամ, 1971 թ.), ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1967 թ.), ՀԽՍՀ գիտատեխնիկական ընկերությունների պատվավոր անդամ։ ԽՄԿԿ անդամ 1947 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիան (1936 թ.)։ Աշխատել է գինու և կոնյակի արդյունաբերության «Արարատ» տրեստում որպես գիտական լաբորատորիայի վարիչ (1941-1943 թթ.), ՀԽՍՀ սննդի արդյունաբերության ժողկոմի տեղակալ (1943-1946 թթ.), ապա՝ մինիստր (1946-1947 թթ.), 1948 թվականից՝ խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության հայկական ԳՀԻ-ի գինու և կոնյակի տեխնոլոգիայի բաժնի վարիչ, 1965 թվականից՝ ՀԽՍՀ սննդի արդյունաբերության մինիստրի առաջին տեղակալ[2]։

Գիտնական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Միքայելի Ջանփոլադյանի գիտական աշխատանքները վերաբերում են գինու, կոնյակի արտադրության զարգացման հարցերին։ Մշակել է կոնյակի հասունացման, շիթային ռեակտորի միջոցով գինու վերամշակման (Կատեգորյա Խաչատրյանի հետ), գինեթթվակրի (գինեթթվի կալցիումական աղ) ստացման, մադերայի տիպի «Հայկական» գինու (Ն. Կազումովի հետ) տեխնոլոգիաները[3]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Виноделие Венгрии.- Ереван, 1959, 32 с․
  • Очерки развития отечественного коньячного производства.- Ереван, 1966, 149 с․[4]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  2. «ДЖАНПОЛАДЯН Левон Михайлович». sortov.net (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  3. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». greenstone.flib.sci.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  4. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Լևոն Ջանփոլադյան». Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 478
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Ջանփոլադյան» հոդվածին։