Լևոն Շահումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Շահումյան
Ծնվել էապրիլի 25, 1904(1904-04-25)[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[2][3]
Վախճանվել էմայիսի 24, 1971(1971-05-24)[2] (67 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[2][3]
Մասնագիտությունլրագրող, պատմաբան և խմբագիր
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոց
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Լենինի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԶավակներՏատյանա Շահումյան

Լևոն Ստեփանի Շահումյան (ապրիլի 25, 1904(1904-04-25)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2][3] - մայիսի 24, 1971(1971-05-24)[2], Մոսկվա, ԽՍՀՄ[2][3]), խորհրդային կուսակցական աշխատող, լրագրող, պատմաբան, Անդրկովկասում խորհրդային իշխանության հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1919)։ Բոլշևիկ հեղափոխական Ստեփան Շահումյանի որդին։

Սովորել է Յա․ Մ․ Սվերդլովի անվան կոմունիստական ինստիտուտում (1922-1923 թթ.), ավարտել ՀամԿ(բ)կ ԿԿ-ին կից կուսակցական բարձրագույն դպրոցը (19481918 թվականի հունիս-հուլիսին բանվորական մարտական ջոկատների շարքերում կռվել է թուրքական բանակի դեմ՝ Բաքվի կոմունայի պաշտպանության համար։ Բաքվում խորհրդային իշխանության ժամանակավոր անկումից հետո, 1918 թվականի սեպտեմբերին, ձերբակալվել և Բաքվի կոմիսարների հետ բանտարկվել է։ 1919-1920 թվականներին ընդհատակյա հեղափոխական աշխատանք է տարել Բաքվում և Թիֆլիսում։ 1924-1932 թվականներին եղել է կուսակցական աշխատող Ցարիցինում (Վոլգոգրադ) և Դոնի Ռոստովում։ 1932-1940 թվականներին ղեկավարել է մի շարք թերթերի խմբագրություններ, այդ թվում՝ 1941-1946 թվականներին եղել է «Ուրալսկի ռաբոչի» («Уральский рабочий») թերթի պատասխանատու խմբագիր։ 1949 թվականից աշխատել է «Սովետսկայա էնցիկլոպեդիա» հրատարակչությունում, 1954 թվականից եղել է Սովետական մեծ հանրագիտարանի գլխավոր խմբագրության անդամ և գլխավոր խմբագրի տեղակալ։

Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 430