Լևոն Իչկանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Իչկանյան
Ծնվել է1964
Բեյրութ, Լիբանան
Երկիր Կանադա
Մասնագիտությունջազ երաժիշտ, կոմպոզիտոր և ջազ կիթառահար
Գործիքներկիթառ
Կայքlevonmusic.com

Լևոն Իչկանյան (1964, Բեյրութ, Լիբանան), լիբանանահայ կիթառահար։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոնի հայրը հայ ջազային դաշնակահար Էդուարդ Իչկանյանն է։ Ծնվել է 1964 թվականի մայիսի 16-ին։ Երբ 12 տարեկան է եղել, ընտանիքի հետ Լիբանանից տեղափոխվել է Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքը[1]։ Պատանեկության տարիներին դասական կիթառից Իչկանյանը անցել էր էլեկտրակիթառ[1]։ 13 տարեկանում նա արդեն պրոֆեսիոնալ ելույթներ էր ունենում լիբանանահայ փոփ երգիչ Ադիս Հարմանդյանի հետ[1]։ Չորս տարի անց Օնտարիոյի արվեստի խորհուրդը Իչկանյանին տրամադրել է Տորոնտոյի համալսարանում ջազ սովորելու կրթաթոշակ, ինչը նրան հետագայում շատ է օգնել[1]։ 1990-ական թվականներին նա կիթառի դասեր է ստացել ջազային կիթառահարներ Ջիմ Հոլի, Սթիվ Քանի և Փաթ Մարտինոյի կողմից[1]։

Կիթառից բացի Իչկանյանը նվագել է նաև մանդոլին, բուզուկի և ուդ[1]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • After Hours
  • Travels
  • Kick-n' Jazz

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Henderson, Alex. «Levon Ichkhanian». AllMusic. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]