Լևոն Էքմէքճեան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Էքմէքճեան
Levon Ekmekjian.JPG
Անունը Լևոն Էքմէքճեան
Ծննդավայր ԼիբանանԼիբանան, Պուրճ Համուտ
Մահացել է 1983թ–ի հունվարի 23
Մահվան վայր ԹուրքիաԹուրքիա, Անկարա
Քաղաքացիություն ԼիբանանԼիբանան
Ազգություն հայ
Կրոն Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ազդել է {{{ASALA}}} ՀԱՀԳԲ գործունեություն

Լևոն Էքմէքճեանը (արաբ․՝ ليفون اكمكجيان‎‎), եղել է Կարին-Էրզրում ռազմագործողության մասնակից։ Խրիմյան Հայրիկ անձնասպանական ջոկատը, նահատակ Փիեր Գյուլումյան խմբի համագործակցությամբ 1982 թվականի օգոստոսի 7-ին Զօհրապ Սարգիսեանի գլխավորությամբ իրականացրեցին ռազմական գործողություն, որի ընթացքում Զօհրապ Սարգիսեանի հետ զինված ատրճանակներով և նռնակներով մուտք են գործել Անկարայի Էսենպողա միջազգային օդանավակայան։ Կրակ են բացել ուղևորների մարդաշատ սպասասրահում՝ որտեղ գտնվել են նաև թուրքական զինված ուժերի ռազմական ջոկատներ և անձնագրային հսկողության աշխատակիցներ։ Օդանավակայանի ռեստորանում Զօհրապ Սարգիսեանը պատանդ է վերցրել ավելի քան քսան հոգու։ Գործողության ընթացքում մահացել է 9 մարդ, իսկ վիրավորվել 82-ը։ Գործողության պատասխանատվությունն իր վրա է վերցրել ՀԱՀԳԲ-ն։ Զօհրապ Սարգիսեանը գործողության ընթացքում մահանում է։ Լևոն Էքմեքճեանը ծանր վիրավորված վիճակում գերի է ընկել և վեցամսյա ծանր տանջանքներից հետո թուրքական զինվորական դատարանի կողմից մահվան դատապարտվել։ Ըստ ականատեսների՝ ՀԱՀԳԲի զինյալներից մեկը կրակելով փախչող ուղևորների ուղղությամբ բղավում է. «Ավելի քան մեկ միլիոն մերոնցից է սպանվել, ինչ կլինի, եթե քսանհինգն էլ ձեզնից մահանան»։ Բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը Լևոն Էքմէքճեանի հիշատակին է նվիրել «Գիշերային ռեքվիեմ» բանաստեղծությունը, որը ավելի ուշ տպագրվել է «Գարուն» ամսագրի 1987թ. 11-րդ համարում։ Լևոն Էքմեքճեանը Թուրքիայի պատմության մեջ մահապատժի ենթարկված վերջի անձն էր։ 1983 թվի հունվարի 29-ից հետո, Թուրքիայում ոչ մի մահապատժի վճիռ չի գործադրվել։ Էքմեքճեանի գերեզմանը մնում է անհայտ։ Թուրքիան մերժել է միջազգային կարմիր խաչի միջամտությունը նահատակի դին իր ընտանիքին հանձնելու դիմումը։ Հերոս Լևոն Էքմեքճեանի մահավճռին սփյուռքահայությունը բազմաթիվ երկրներում պատասխանեց բողոքի ցույցերով։ [1][2][3]

Հայազգի մարտիկների վերջին խոսքը՝

Aquote1.png Սիրելի հայ ժողովուրդ։ Ձեզի կմաղթեմ հաւատք եւ յաջողութիւն։ Կամք ու ամենէն դժուարին օրերը դիմագրաւելու պատրաստակամութիւն։ Վերջին ըղձանքս․ անսպառ կորով։ Սրտագին մաղթանքներս ամբողջ հայ ժողովուրդին։ Մնաք բարով։[4] Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. ՀԱՀԳԲ «Հայաստան» պաշտոնաթերթ, 1982թ․
  2. Լեւոն Էքմէքճեանի Աճիւնները Ֆրանսա Փոխադրել Կ՛արտօնուի
  3. The New York Times, January 30, 1983. Turkey Executes 5, Including an Armenian
  4. «Սփյուռքահայության ձայն», 1982թ․, օգոստոս