Լևոն Աբրահամյան (փիլիսոփա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Աբրահամյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Աբրահամյան
Ծնվել էմարտի 11, 1928(1928-03-11)[1][2] Ախալքալաք, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
Մահացել էհուլիսի 24, 2019(2019-07-24) (91 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունփիլիսոփա և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ[1], Երևանի պետական համալսարան[1] և Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտ
Գործունեության ոլորտԴիալեկտիկական մատերիալիզմ[1]
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան (1950)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր[1][2] (1968)
Երեխա(ներ)Արամ Աբրահամյան

Լևոն (Լև[3]) Հարությունի Աբրահամյան (մարտի 11, 1928(1928-03-11)[1][2], Ախալքալաք, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] - հուլիսի 24, 2019(2019-07-24)), հայ փիլիսոփա, փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1971)։

Խմբագիր, հրապարակախոս Արամ Աբրահամյանի հայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1928 թ. մարտի 11-ին, Ախալքալաքում։ Սովորել է Թիֆլիսի թիվ 43 դպրոցում։ 1950 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ 1950-1956 թվականներին եղել է Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղի գիտաշխատող, 1955-1971 թվականներին ընդհատումներով՝ ԵՊՀ փիլիսոփայության ամբիոնի դոցենտ, 1956-1958 թվականներին՝ «Կոմունիստ» թերթի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչ, 1958-1969 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի սեկտորի գիտաշխատող։

1953 թվականին Մոսկվայի համալսարանում պաշտպանել է թեկնածուական, 1968 թվականին՝ դոկտորական ատենախոսություն։ 1955 թվականին նրան շնորհվել է դոցենտի, 1971 թվականին՝ պրոֆեսորի կոչում։

1969-1970 թվականներին աշխատել է ԵՊՀ փիլիսոփայության, իսկ 1970-1976 թվականներին՝ դիալեկտիկական մատերիալիզմի և տրամաբանության ամբիոնում։ 1976-1978 թվականներին եղել է ԵրՊԻ փիլիսոփայության ամբիոնի պրոֆեսոր, 1978-1987 թվականներին՝ մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրենի տեղակալ, 1987-2008 թվականներին՝ ԵՊՀ դիալեկտիկական մատերիալիզմի և տրամաբանության ամբիոնի պրոֆեսոր։ 2008 թվականին անցել է կենսաթոշակի։

Հեղինակ է 67 հոդվածի, 14 մենագրության[3]։

Զբաղվել է դիալեկտիկական մատերիալիզմի իմացության տեսության հարցերով։ Աշխատությունները վերաբերվում են տեսական փիլիսոփայության և փիլիսոփայության պատմության հարցերին[4][5]։

Մեծ ներդրում ունի Իմանուել Կանտի աշխատությունների հայերեն թարգմանության և մեկնաբանման գործում։

Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 4 ատենախոսություն[3]։

Մահացել է 2019 թվականի հուլիսի 24-ին Երևանում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гносеологические проблемы теории знаков, Е., 1965.
  • Кант и проблема знания, Е., 1979.
  • Главный труд Канта, Е., 1981.
  • Лекции по философии, Е., 1996.
  • Письмо о моралистах прошлого, Е., 2001.
  • О филисофских проблемах знаковой теории языка, Е., 2001.
  • Термины философии И. Канта: Словарь. Тигран Мец, 2003 - Всего страниц: 36.[6]
  • Другой Кант, Полигнозис, М., 2004.
  • Беседы о классической филисофии, Е., 2006.
  • Понять филисофа, Е., 2006.
  • Նամակներ մեծ բարոյախոսների մասին, Ե., 2007:
  • Тетрадь Sigma. Размышления на философские темы, Е., 2008.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. 3,0 3,1 3,2 Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 53։
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  5. «Ոչինչ չիմանալով՝ հնարավոր չէ մտածել»
  6. Աբրահամյան, Լեւոն Հարությունի (2003). Термины философии И. Канта: Словарь (ռուսերեն). Тигран Мец. ISBN 9789994100224.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Աբրահամյան (փիլիսոփա)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 43