Լռջուն Սևանի
Լռջուն Սևանի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Կաղամբածաղկավորներ (Brassicales) |
Ընտանիք | Կաղամբազգիներ (Brassicaceae) |
Տրիբա | Isatideae |
Ցեղ | Լրջուն (Isatis) |
Տեսակ | Լռջուն Սևանի (I. sevangensis) |
Միջազգային անվանում | |
Isatis sevangensis |
Լռջուն Սևանի (լատին․՝ Isatis sevangensis), խաչածաղկավորների ընտանքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թխակապույտ բազմամյա խոտաբույս է։ Ցողունի բարձրությունը հասնում է 30-50 սմ-ի։ Հաստ տերևները կաշենման են, երկարավուն արմատամերձները՝ հակաձվաձև, ցողունայինները՝ բութ ականջուկներով։ Դեղին ծաղիկները խմբված են երկարավուն ծաղկաբույլերում։ 20-22 մմ երկարությամբ, 7-8,5 մմ լայնությամբ, լայն-էլիպսաձև, հիմքի և գագաթի մոտ լայն-կլորացած, խիտ կարճաթավ պտուղը պատիճակ է, որը հասունանալիս մուգ գույնի է[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում հանդիպում է Սևանի (Դարանակ, Արդանիշ) ֆլորիստիկական շրջանում[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է վերին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 2000-2200 մ բարձրությունների վրա, ժայռոտ տեղերում, չոր լանջերին։ Ծաղկում է մայիս ամսին, պտղակալում՝ հունիս-հուլիսին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Համարվում է Հայաստանի էնդեմիկ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Տեսակի աճելավայրերը պահպանվում են «Սևան» ազգային պարկի տարածքում[1]։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
|
|