Լուսինե Կիրակոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կիրակոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լուսինե Կիրակոսյան
Ծնվել էդեկտեմբերի 4, 1946(1946-12-04)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 3, 2023(2023-04-03)[1] (76 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1969)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ

Լուսինե Պարույրի Կիրակոսյան (Լուսիկ Կիրակոսյան, դեկտեմբերի 4, 1946(1946-12-04), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 3, 2023(2023-04-03)[1], Երևան, Հայաստան), հայ դերասանուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ (2008

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է դեկտեմբերի 4-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ Դպրոցում սովորելուն զուգահեռ աշխատել է Գյումրու դրամատիկական թատրոնում։ Լուսինե Կիրակոսյանի տաղանդը ի հայտ է եկել դեռ մանուկ հասակից, երբ 1-ին դասարանից սկսած բեմադրություններ է արել բակի երեխաների հետ։ 1969 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը՝ Վարդան Աճեմյանի արվեստանոցը։ Նույն թվականից Հրաչյա Ղափլանյանի հրավերով աշխատել է Երևանի դրամատիկական թատրոնում՝ որպես դերասանուհի։

Խաղացած ներկայացումներից են՝ Երվանդ Օտյանի «Սեր և ծիծաղ» (Նվարդ), Ս. Ստրատիևի «Ավտոբուս» (Կին), Ժորա Հարությունյանի «Քո վերջին հանգրվանը» (Սիրարփի), Բ. Շոուի «Շոկոլադ ուտող զինվորը» (Լուկա), Գ. Արշակյանի «Այս աշխարհի փոքրերը» (Անահիտ), Մ. Մնացականյանի «Թաղի զավակը» (Սաթիկ), Պերճ Զեյթունցյանի «Կանգ առ երկրագունդ» (Սիրուշ), Ա. Մակայոնոկի «Հալածված առաքյալը» (Մայր), Խ. Միլիանի «Ցիանակալիում… կաթով կամ առանց կաթի» (Վեներանդա) և այլն։ Նկարահանվել է «Հեծյալը, որին սպասում էին» (1984), «Ավտոբուս» (1988), «Լաբիրինթ» (1994), «Մեր բակը 1» (1996) ֆիլմերում։ Հեռուստադիտողի հիշողության մեջ միշտ մնացել և մնում է Լուսինե Կիրակոսյանի մարմնավորած Ռոզ-ի կերպարը «Վերվարածները ընտանիքում» առաջին հայկական հեռուստասերիալից։ 2007 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2010 թվականին՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի՝ կնոջ երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար (Ցիանակալիում․․․ կաթով կամ առանց կաթի)[2][3]։

Դերակատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նվարդ, «Սեր և ծիծաղ»
  • Կին, «Ավտոբուս»
  • Սիրարփի, «Քո վերջին հանգրվանը»
  • Լուկա, «Շոկոլադ ուտող զինվորը»
  • Սաթիկ, «Թաղի զավակը»
  • Մայր, «Հալածված առաքյալը»
  • Վեներանդա, «Ցիանակալիում … Կաթով կամ առանց կաթի» («Արտավազդ» 2011 թվականին, երկրորդ պլանի լավագույն դերասանուհի)
  • Վերջին ուսուցիչ
  • Մթին պատմություն
  • Խաղամոլ
  • Կանգ առ երկրագունդ
  • Ներկաներ և բացականեր
  • Ամենատխուր մարդը
  • Սպանության վկաներ
  • Այս աշխարհի փոքրերը
  • Եղբայրներ
  • Ամազոններ
  • Լիալուսին
  • Սայլը շուռ եկավ
  • Կանաչ ստվերը
  • Հայրական տուն
  • Մեդեա
  • Ստվերը
  • Արքան է մեռնում
  • Կատակերգություն
  • Յոթ կայարաններ
  • Հայկական էսքիզներ
  • Հայր տոնապետի մենախոսությունը
  • Անուշ
  • Դահիճը
  • Հալածված առաքյալը

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հեծյալը, որին սպասում էին» (1984)
  • «Լաբիրինթ» (1994)
  • «Մեր բակը» (1996)
  • «Մեծ պատմություն փոքր քաղաքում»
  • «Փեսացուն կրկեսից»
  • «Վերվարածները»
  • «Անուղղելիները»
  • «Կյանքի կարուսել»
  • «Mosadereh»
  • «Լքված ամրոցի պահապանները»
  • «Երեք նամակ Բելլայից»

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը
  2. «Երևանի Դրամատիկական Թատրոն, Լուսինե Կիրակոսյան». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 27-ին.
  3. «AV Production - Լուսինե Կիրակոսյան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]