Լուի Էժեն Կավենյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուի Էժեն Կավենյակ

Լուի Էժեն Կավենյակ (ֆր.՝ Cavaignac), (1802-1857), ֆրանսիացի պետական գործիչ, գեներալ, բուրժուա-հանրապետական։ 1832 թվականից մասնակցել է Ալժիրի նվաճմանը։ 1848 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո նշանակվել է Ալժիրի ռազմական նահանգապետ, մայիսից՝ Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար։ Ղեկավարել է Փարիզի 1848 թվականի Հունիսյան ապստամբության ճնշումը։ Մինչև 1848 թվականի դեկտեմբերը Ֆրանսիայի Հանրապետության գործադիր իշխանության ղեկավարն էր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png