Լուիս Պավես Մունյոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիս Պավես Մունյոս
Քաղաքացիությունը  Չիլի
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 17, 1995(1995-09-17)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Սանտյագո, Չիլի
Հասակ 175 սանտիմետր
Դիրք պաշտպան

Լուիս Ալբերտո Պավես Մունյոս (իսպ.՝ Luis Alberto Pavez Muñoz, սեպտեմբերի 17, 1995(1995-09-17)[1], Սանտյագո, Չիլի), չիլիացի ֆուտբոլիստ, «Ունիոն Էսպանյոլա» ակումբի պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավեսը «Կոլո-Կոլո» ակումբի սան է։ 2013 թվականի ապրիլի 8-ին Վինյա դել Մարից «Էվերտոն» ակումբի դեմ խաղում նա իր դեբյուտն է նշել Չիլիի առաջնությունում[2]։ 2014 թվականի մարտի 9-ին « Ունիոն Լա-Կալերայի» դեմ խաղում Լուիսն իր առաջին գոլն է խփել «Կոլո-Կոլոյի» կազմում[3]։

2015 թվականի ամռանը Պավեսը վարձավճարով տեղափոխվել է իսպանական «Կադիս» ակումբ։ Հոկտեմբերի 18-ին «Մելիլյայի» ակումբի դեմ խաղում նա իր դեբյուտն է նշել իսպանական Սեգունդա Բ-ում[4]։

2017 թվականի սկզբին Լուիսը վարձավճարով տեղափոխվել է «Սանտյագո Ուոնդերերս» ակումբ։ Փետրվարի 13-ին «Ունիվերսիդադ դե Կոնսեպսիոն» ակումբի դեմ խաղում նա իր դեբյուտն է նշել նոր թիմի կազմում[5]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի սկզբին Պավեսը Չիլիի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Ուրուգվայում կայացած Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում նա խաղացել է Վենեսուելայի[6], Ուրուգվայի[7], Բրազիլիայի[8] և Կոլումբիայի[9] հավաքականների դեմ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. «Коло-Коло VS. Эвертон Винья-дель-Мар 3:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ ապրիլի 8.
  3. «Унион Ла-Калера VS. Коло-Коло 1:5» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ մարտի 9.
  4. «Мелилья VS. Кадис 0:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հոկտեմբերի 18.
  5. «Универсидад де Консепсьон VS. Сантьяго Уондерерс 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 13.
  6. «Чили (до 20) VS. Венесуэла (до 20) 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 17.
  7. «Уругвай (до 20) VS. Чили (до 20) 6:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 22.
  8. «Бразилия (до 20) VS. Чили (до 20) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 15.
  9. «Чили (до 20) VS. Колумбия (до 20) 0:3» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 19.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիս Պավես Մունյոս» հոդվածին։