Լոզնիցա (Սերբիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Լոզնիցա
Զինանշան

ԵրկիրՍերբիա Սերբիա
Մակերես612 կմ²
ԲԾՄ142 մետր
Բնակչություն86 413 մարդ
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ015
Փոստային դասիչ15300
Ավտոմոբիլային կոդLO
Պաշտոնական կայքloznica.rs
Լոզնիցա (Սերբիա) (Սերբիա)##
Լոզնիցա (Սերբիա) (Սերբիա)

Լոզնիցա (սերբ.՝ Лозница), քաղաք և նունանուն համայնքի կենտրոն Սերբիայի արևմտյան մասում՝ Յադրա տարածաշրջանի Մաչվա շրջանում, Դրինա գետի աջ ափին, Բոսնիա և Հերցեգովինայի հետ Սերբիայի ունեցած պետական սահմանի մերձակայքում, երկրի մայրաքաղաք Բելգրադից 139, Նովի Սադ քաղաքից 136 կիլոմետր հեռավորության վրա[1]։ Զբաղեցնում է 612 քառակուսի կիլոմետր տարածք, որը կազմում է Սերբիայի ամբողջ տարածքի 0,5 տոկոսը[2]։ 2011 թվականի տվյալներով բուն քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 19 212[3], ամբողջ համայնքինը՝ 79.327:

2006 թվականին անգլո-ավստրալիական հանքարդյունաբերական Rio Tinto ընկերությունը Լոզնիցայի մերձակայքում հայտնաբերել է լիթիումի նշանակալի պաշարներ, որոնց հանույթն իրականացնելու նպատակով կազմել է «Յադար» անվանումը կրող մի մեծ նախագիծ[4] (լիթիումի պահանջարկն անշեղորեն աճում է, քանի որ այն էլեկտրամոբիլնորի մարտկոցների կարևորագույն տարրն է)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի ներկայիս տարածքում ու շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել դեռևս նորքարեդարյա ժամանակներում՝ մեր թվականությունից առաջ 4.500-ից 3.000 թվականներին, երբ այս վայրերում ծաղկում է ապրել «Ստարցևո» (Starčevo) անվանված մշակույթը։ Այնուհետև իլլիրիական ու կելտական ցեղերի ներկայացուցիչներ են այդտեղ ապրել։ Մ. թ. ա. 75 թվականին տարածաշրջանը նվաճել են հին հռոմեացիներ և այն միացրել իրենց կազմավորած Դալմաթիա մարզին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոզնիցային բնորոշ է խոնավ մերձարևադարձային կլիման՝ սառնաշունչ ձմեռներով (մերձակա սարերից փչող քամիների պատճառով) և տաք, հաճախ նույնիսկ շոգ ամառներով։

Լոզնիցա (1981–2010, extremes 1961–2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 21.6
(70.9)
25.6
(78.1)
30.2
(86.4)
32.0
(89.6)
36.0
(96.8)
37.3
(99.1)
42.3
(108.1)
40.3
(104.5)
37.6
(99.7)
31.1
(88)
29.1
(84.4)
26.4
(79.5)
42.3
(108.1)
Միջին բարձր °C (°F) 5.1
(41.2)
7.6
(45.7)
12.8
(55)
17.9
(64.2)
23.3
(73.9)
26.0
(78.8)
28.3
(82.9)
28.4
(83.1)
23.9
(75)
18.8
(65.8)
11.6
(52.9)
6.2
(43.2)
17.5
(63.5)
Միջին օրական °C (°F) 0.8
(33.4)
2.4
(36.3)
6.9
(44.4)
11.8
(53.2)
17.0
(62.6)
20.0
(68)
21.8
(71.2)
21.4
(70.5)
16.8
(62.2)
11.9
(53.4)
6.3
(43.3)
2.2
(36)
11.6
(52.9)
Միջին ցածր °C (°F) −2.3
(27.9)
−1.5
(29.3)
2.1
(35.8)
6.5
(43.7)
11.2
(52.2)
14.4
(57.9)
15.9
(60.6)
15.6
(60.1)
11.7
(53.1)
7.3
(45.1)
2.7
(36.9)
−0.9
(30.4)
6.9
(44.4)
Ռեկորդային ցածր °C (°F) −25.4
(−13.7)
−20.0
(−4)
−15.5
(4.1)
−5.4
(22.3)
−0.7
(30.7)
4.1
(39.4)
7.7
(45.9)
5.0
(41)
−0.1
(31.8)
−4.6
(23.7)
−13.4
(7.9)
−17.6
(0.3)
−25.4
(−13.7)
Տեղումներ մմ (դյույմ) 59.3
(2.335)
46.0
(1.811)
65.7
(2.587)
62.8
(2.472)
78.2
(3.079)
108.5
(4.272)
85.2
(3.354)
75.2
(2.961)
69.5
(2.736)
73.5
(2.894)
74.4
(2.929)
69.6
(2.74)
868.0
(34.173)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 13 12 13 13 13 14 10 9 10 11 13 15 147
Միջ. ձնառատ օրեր 7 7 4 1 0 0 0 0 0 0 3 6 28
% խոնավություն 83 78 71 69 69 71 69 71 76 80 82 84 75
Միջին ամսական արևային ժամ 60.0 90.3 140.2 176.0 231.7 247.8 292.5 273.5 197.2 143.1 82.7 51.5 1986,4
աղբյուր: Republic Hydrometeorological Service of Serbia[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. (անգլերեն) Site officiel de la Ville de Loznica (ed.). «About Loznica». www.loznica.rs. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 21 avril 2009-ին.
  2. (անգլերեն)Կաղապար:Pdf Site officiel de la Ville de Loznica, ed. (2008). «Community profile» (PDF). www.loznica.rs. էջ 7. Վերցված է 21 avril 2009-ին.(չաշխատող հղում)
  3. «Popis stanovništva, domaćinstava i stanova 2011. u Republici Srbiji» (PDF) (սերբերեն). Republički zavod za statistiku. Վերցված է 2019-08-1e-ին.
  4. «Proteste gegen geplanten Lithium-Abbau in Serbien» (գերմաներեն). Kronen Zeitung. 28.11.2021. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին.
  5. «Monthly and annual means, maximum and minimum values of meteorological elements for the period 1981–2010» (սերբերեն). Republic Hydrometeorological Service of Serbia. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոզնիցա (Սերբիա)» հոդվածին։