Վուկ Կարաջիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վուկ Կարաջիչ

Կարաջիչ Վուկ Ստեֆանովիչ (սերբ.՝ Вук Стефановић Караџић/Vuk Stefanović Karadžić; նոյեմբերի 7, 1787փետրվարի 7 1864), սերբ լուսավորիչ, բանասեր, պատմաբան, բանահավաք, ազգագրագետ։

Սերբական մշակույթի և ազգային վերածննդի գործիչ։ Առաջին սերբական ապստամբության (1804—1813) մասնակից։ Գրական սերբերենի հիմնադիրը։ Կազմել է սերբերենի առաջին գիտական քերականությունը և բառարանը։

Առաջինն է հավաքել ու հրատարակել սերբական ժողովրդական երգեր ու հեքիաթներ, լույս ընծայել պատմաազգագրական արժեքավոր աշխատություններ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png