Լյումիեր եղբայրների հուշարձան (Եկատերինբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյումիեր եղբայրների հուշարձան
Լյումիեր եղբայրների հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԵկատերինբուրգ
Շինության ձևԱրձանախումբ
Ներկա վիճակԿանգուն

Լյումիեր եղբայրների հուշարձան (ռուս.՝ Памятник братьям Люмьер), հուշարձան Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում, որը նվիրված է կինեմատոգրաֆիայի գյուտարարներ Լյումիեր եղբայրներին։ Տեղադրվել է «Կոսմոս» կինոհամերգային թատրոնի շենքի առջև, Քաղաքային լճակի ափին, քաղաքի Երկաթուղային շրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյումիեր եղբայրների հուշարձանի տեղադրումը նվիրված էր միանգամից մի քանի տարեթվերի. Եկատերինբուրգի Քաղաքի օրվան, Ռուսական կինոյի օրվան, Օգյուստ Լյումիերի 150-ամյակին և «Կոսմոս» կինոհամերգային թատրոնի բացման 45-ամյակին, որն էլ եղել է հուշարձանի պատվիրատուն։

Հուշարձանի հեղինակն է Դիանա Կոսիգինան, որի նախագիծը 2011 թվականի աշնանը երկրորդ տեղն է զբաղեցրել «Եկատերինբուրգ քաղաքի ճարտարապետական փոքր ձևեր. դեկորատիվ քանդակագործություն և ճարտարապետական ձևեր» մրցույթում, որն անցկացվել է ճարտարապետների, դիզայներների, ճարտարապետական և դիզայներական բյուրոների մասնագետների միջև։

Քանդակագործական հորինվածքը ձուլվել է բրոնզից գրեթե բնական չափսերով և տեղադրվել հենց մայթին առանց որևէ պատվանդանի։ Եղբայրների պատկերաքանդակների կողքին տեղադրված է նրանց գյուտը` կինոխցիկը, ինչպես նաև դրված է դատարկ աթոռ` լուսանկարվել ցանկացողների համար։

Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2012 թվականի օգոստոսի 27-ին, որին մասնակցել են Եկատերինբուրգի վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Յակոբը, Եկատերինբուրգի մշակույթի վարչության պետ Տ. Յարոշևսկայան և Եկատերինբուրգում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոս Պիեռ Ֆիլատոֆֆը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «История: год назад в Екатеринбурге появился памятник братьям Люмьер». Информационный портал Екатеринбурга. 2013 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
  • «Сегодня в Екатеринбурге открыли памятник братьям Люмьер». Комсомольская правда. 2012 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
  • «Памятник братьям Люмьер украсит в Екатеринбурге набережную городского пруда у киноконцертного театра «Космос»». Uralpress.ru. 2012 թ․ օգոստոսի 14. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.