Լիտվական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լիտվայի ԽՍՀից)


Լիտվական ԽՍՀ
Lietuvos TSR
 Լիտվայի հանրապետություն 1940 - 1990 Լիտվա 

Քարտեզ


(1940 թ.)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Վիլնյուս
Մակերես 65,200 կմ2(1989 թ.)
Բնակչություն 3,689,779 (1989 թ.)
Լեզու ռուսերեն, լիտվերեն
Ազգություն լիտվացիներ, ռուսներ, լեհեր, բելառուսներ և ուրիշներ
Արժույթ ԽՍՀՄ ռուբլի
Իշխանություն
Պետական կարգ ԽՍՀ

Լիտվական Խորհրդային Սոցիալիստական հանրապետություն (Լատվիական ԽՍՀ, Լատվիայի ԽՍՀ, ԼԽՍՀ լիտ.՝ Lietuvos Tarybų Socialistinė Respublika, ռուս.՝ Литовская Советская Социалистическая Республика), Խորհրդային Միության վարչատարածքային միավոր եվրոպական մասի հյուսիսարևմուտքում։

Տարածքը կազմել է 65 2000 կմ քառակուսի, բնակչությունը 1989 թվականի տվյալներով՝ 3 689 000 մարդ։ Ազգային կազմը (1979-ի մարդահամարով) ունեցել է հետևյալ պատկերը․ լիտվացիներ՝ 2 712 000, ռուսներ՝ 303 000, լեհեր՝ 247 000, բելառուսներ՝ 58 000 և այլք։ Միջին խտությունը՝ 1 կմ քառակուսու վրա 53,8 մարդ (1983)։

Լիտվական ԽՍՀ մայրաքաղաքը եղել է Վիլնյուսը (535 000, 1984)։ Խոշոր քաղաքներ են համարվել Կաունասը (395 000), Կլայպեդան (188 000), Շյաուլյայը (130 000), Պանեվեժիսը (112 000, բոլորը 1983 թվականի դրությամբ)։ Ունեցել է 44 շրջան, 92 քաղաք և 22 քտա։ Խորհրդային ստանդարտներով համարվել է ինդուստրիալ-ագրարային հանրապետություն։ Գյուղատնտեսությունն ունեցել է հիմնականում անասնապահական ուղղվածություն (70%)։

Լիտվական ԽՍՀ-ն պարգևատրվել է Լենինի (1965), ժողովուրդների բարեկամության (1972) և Հոկտեմբերյան հեղափոխության (1980) շքանշաններով։

1939 թվականի օգոստոսի 23Խորհրդա-Գերմանական («Մոլոտով–Ռիբենտրոպ») պայմանագրի գաղտնի արձանագրությունների պայմաններին համապատասխան, 1940 թվականին Խորհրդային Կարմիր բանակն օկուպացրել է Բալթյան երեք հանրապետությունները։ Լիտվական ԽՍՀ կազմավորվել է 1940 թվականի հունիսի 16-ին, որպես մարիոնետային պետություն Խորհրդային Միության կազմում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի (1941-1944) ժամանակ Լատվիական ԽՍՀ տարածքն օկուպացվել է Նացիստական Գերմանիայի կողմից, իսկ 1944 թվականի հուլիսից մինչև 1945 թվականի հունվարը վերագրավվել Կարմիր բանակի կողմից։

1989 թվականի մայիսի 18-ին, դեռևս ԽՍՀՄ կազմում, երկրի Գերագույն Խորհուրդը (հետագայում՝ Սեյմ) ընդունեց անկախության վերականգնման մասին հռչակագիր։ 1990 թվականի մարտի 11-ին Լիտվան ամենառաջինը դուրս եկավ ԽՍՀՄ կազմից և վերանվանվեց Լիտվայի Հանրապետություն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 723