Լիզա Լապիրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիզա Լապիրա
Ծնվել էդեկտեմբերի 3, 1981(1981-12-03)[1] (42 տարեկան)
ԾննդավայրՔուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի

Լիզա Լապիրա (անգլ.՝ Liza Lapira, դեկտեմբերի 3, 1981(1981-12-03)[1], Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիզա Լապիրան ծնվել է 1981 թվականի դեկտեմբերի 3-ին Նյու Յորքի Քվինս շրջանում[2][3]։ Ունի ֆիլիպինյան[4] իսպանական ու չինական արմատներ[5]։

Նյու Յորքում հանդես է եկել թատերական տարբեր ներկայացումներում։ 2004 թվականին տեղափոխվել է Լոս Անջելես (Կալիֆորնիա նահանգ)՝ աշխատելու հեռուստատեսության բնագավառում[6]։ Այնտեղ նա սկսել է իր կարիերան՝ մասնակցելով հեռուստահաղորդումների և ֆիլմերի նկարահանումների[7]։

Լապիրան նկարահանվել է մի շարք ֆիլմերում, որոնցից են՝ «Քլովերֆիլդ», «Քսանմեկ», «Ֆորսաժ 4» և «Խելագար, հիմար սեր», ինչպես նաև սերիալներում, այդ թվում՝ «Շտապ օգնություն», «Գրեյի անատոմիա», «Սեքսը մեծ քաղաքում», «Սոպրանոները»։ 2007 թվականին նկարահանվել է «Կարգ ու կանոն։ Հատուկ կորպուս», 2006-2008 թվականներին՝ «Ծովային ոստիկանություն։ Հատուկ բաժանմունք», 2008 թվականին՝ «Դեքստեր» հեռուստասերիալներում։ Դրանից բացի, նա ունեցել է մշտական դերեր «Հաֆֆ» (2004-2006), «Տիկնիկային տուն» (2009-2010) և «Լուսացույց»(2011) սերիալներում։

2012 թվականի գարնանից Լապիրան կատարել է Քրիստեն Ռիթերի կերպարի հարևանուհու՝ Ռոբինի դերը ABC հեռուստաալիքի «Մի վստահիր 23-րդ բնակարանի ք-ծին» կատակերգական սերիալում[8]։ 2012 թվականի գարնանը հայտարարվել է, որ Լապիրան ստորագրել է բացառիկ պայմանագիր ABC և ABC Studios հեռուստաալիքների հետ 2013-2014 եթերաշրջանների համար, որի ընթացքում պետք է նկարահանվեր հաջորդ եթերաշրջանի պիլոտային սերիաներից մեկում[8]։

2013 թվականին Լապիրան Ռեբել Ուիլսոնի հետ նկարահանվել է «Սուպեր ուրախ երեկո» սիթքոմում ABC-ի համար[9]։

2018 թվականի օգոստոսին միացել է Նեթֆլիքսի «Անհավատալի» մինի սերիալի դերասանական կազմին[10]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000 – Աշունը Նյու Յորքում / Autumn in New York
  • 2002 – Մուգ շաքարավազ / Brown Sugar
  • 2005 – Դոմինո / Domino
  • 2004-2006 – Հաֆֆ - Huff
  • 2006 – Մեծ վատ լող /The Big Bad Swim
  • 2006 – Գրեյի անատոմիա / Grey’s Anatomy
  • 2007 – Կարգ ու կանոն։ Հատուկ կորպուս / Law & Order: Special Victims Unit
  • 2008 – Քլովերֆիլդ / Cloverfield
  • 2008 – Քսանմեկ / 21
  • 2008 – Դեքստեր / Dexter
  • 2006-2008 – Ծովային ոստիկանություն։ Հատուկ բաժանմունք / NCIS
  • 2009 – Ֆորսաժ 4 / Fast & Furious
  • 2009 – Սեղան երեքի համար / Table for Three
  • 2009 – Repo Men
  • 2009-2010 – Տիկնիկային տուն / Dollhouse
  • 2010 – Մարմադյուկ / Marmaduke
  • 2010 – Կտեսնվենք սեպտեմբերին / See You in September
  • 2011 – Լուսացույց / Traffic Light
  • 2011 – Խելագար, հիմար սեր / Crazy, Stupid, Love
  • 2012 – Մահացու գեղեցիկ / Drop Dead Diva
  • 2012-2013 – Don’t Trust the B---- in Apartment 23
  • 2013 – Սուպեր ուրախ երեկո / Super Fun Night
  • 2016 – Կուպեր Բարրետտայի գոյատևման ուղեցույց / Cooper Barrett's Guide to Surviving Life
  • 2018 – Լավ բժիշկը / The Good Doctor
  • 2019 – ԾՈՀԲ։ Նոր Օռլեան / NCIS: New Orleans
  • 2019 – Անհավատալի / Unbelievable
  • 2019 – Նենսի Դրյու / Nancy Drew

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 MAK (польск.)
  2. «Liza Lapira». TVGuide.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
  3. TV.com. «Liza Lapira». TV.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
  4. Torre, Nestor (2008 թ․ մայիսի 16). «Exciting comers topbill new productions». Philippine Daily Inquirer. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 31-ին.
  5. «IMDb Bio». Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  6. «TV.com Bio». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 19-ին.
  7. «Liza Lapira: Biography». TV Guide. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
  8. 8,0 8,1 Nellie Andreeva (26 июля 2012). «Liza Lapira Signs Talent Deal With ABC». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
  9. Nellie Andreeva (2012 թ․ նոյեմբերի 8). «Eion Bailey To Star In TNT Pilot 'Trooper', Liza Lapira In ABC's 'Super Fun Night'». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 11-ին.
  10. Petski, Denise (2018 թ․ օգոստոսի 14). «'Unbelievable': Elizabeth Marvel & Liza Lapira To Recur In Netflix Drama Series». Deadline. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]