Լեսյա Ուկրաինկայի հուշարձան (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լեսյա Ուկրաինկայի հուշարձան (այլ կիրառումներ)
Լեսյա Ուկրաինկայի հուշարձան
Լեսյա Ուկրաինկայի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում2006
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևՔանդակ
Ներկա վիճակԿանգուն

Լեսյա Ուկրաինկայի հուշարձան (ռուս.՝ Памятник Лесе Украинке, ուկրաիներեն՝ Пам'ятник Лесі Українці), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ուկրաինացի բանաստեղծ, թարգմանիչ և մշակութային գործիչ Լեսյա Ուկրաինկային։

Տեղադրվել է 2006 թվականին Ուկրաինական բուլվարում Քաղաքի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումների ժամանակ[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինացի բանաստեղծուհու հուշարձանը պատկերում է նրա բարձր բրոնզաձույլ քանդակը։ Լեսյա Ուկրաինկան, որի հագին պարզ զգեստ է, կանգնած է ծառի ստվերում։ Ձախ ձեռքում նա բռնել է բանաստեղծություններով փոքրիկ հատորը, իսկ աջ ձեռքը մեկնել է առաջ և ոգեշնչված կարդում է քնարական բանաստեղծություններ։ Ծառին նստած է մի թռչուն, որն ուշադիր լսում է քաղցրալուր ձայնը։ Հուշարձանը կանգնած է կարմիր գրանիտից պատրաստված ոչ բարձր պատվանդանին, որի վրա ոսկեգույն տառերով գրված է. «Լեսյա Ուկրաինկա»[2]։

Հուշարձանը դարձել է Ուկրաինական բուլվարի զարդը, որը միացնում է Մոսկվայի գեղեցկագույն բարձրահարկ շենքերից մեկի՝ «Ուկրաինա» հյուրանոցի առջևի տարածքը և Կիևսկի կայարանի առջևի հրապարակը։ 

Ճարտարապետական-քանդակային հորինվածքի հեղինակներն են Ե. Գ. Ռոզանովը, Ա. Ն. Բուրգանովը, Ի. Ա. Բուրգանովը, Ի. Ա. Գոլուբևան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Памятник Лесе Украинке в г. Москва (Россия) - исторические памятники архитектуры» (ռուսերեն). www.prostoturist.com.ua. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
  2. «Памятник Лесе Украинке». progulyaemsya.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.