Լեովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Լեովա
ռումիներեն՝ Leova
Դրոշ Զինանշան

ԵրկիրՄոլդովա Մոլդովա
Առաջին հիշատակումհունվարի 23, 1496[1]
ԲԾՄ45±1 մետր
Բնակչություն7443 մարդ (2014)[2]
Փոստային դասիչMD-6301
Պաշտոնական կայքprimarialeova.md
Լեովա (Մոլդովա)##
Լեովա (Մոլդովա)

Լեովա (մոլդ.՝ Leova), քաղաք Մոլդովայում։ Գտնվում է Լեովայի շրջանում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեովա քաղաքը գտնվում է Պրուտ գետի ափին՝ Յարգարա երկաթուղային կայարանից 22 կիլոմետր հյուսիս-արևմուտք։

Զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդունման տարեթիվ՝ 1934 թվական։

Նկարագիր․ կարմիր վահանի վրա պատկերված է արծաթե ատամնավոր զոլ, որի մոտ կանգնած է արծաթե առյուծը։ Վահանը պսակված է ոսկե թագով, որն ունի երեք աշտարակ[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1897 թվականին Լեովոյում ապրում էր 4877 բնակիչ, որից 2773-ը՝ հրեաներ (57 %)[4]։ Համաձայն 1930 թվականի նոյեմբերի 29-ի մարդահամարի տվյալների բնակչության երկու երրորդը ռումինացի/մոլդովացիներ էին, իսկ 35,5 %՝ հրեաներ։

Խորհրդային Մոլդովայի տարիներին Լեովայում գործել են կաթ-պանրի, գինու գործարաններ։

1940 թվականին բնակավայրին շնորհվում է քաղաքի կարգավիճակ։

1972 թվականին քաղաքում ապրում էր 9 5892 մարդ, իսկ 1991 թվականին՝ 12 հազար։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների՝ Լեովայում ապրում են հետևյալ ազգությունների մարդիկ[5]՝

Ազգություններ Բնակչության թիվ %
Մոլդովացիներ 6,125 82.3%
Ռումինացիներ 457 6.1%
Ռուսներ 334 4.5%
Բուլղարներ 224 3%
Ուկրաինացիներ 189 2.5%
Գագաուզներ 70 0.9%
Գնչուներ <3
Այլազգիներ 38 0.5%
Ընդհանուր 7,443 100%

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Eremia A. Leova. Vetre strămoșești (ռումիներեն) // Natura / A. Reniță — 2019. — P. 7.
  2. 2014 Moldovan census — 2017.
  3. «Вестник геральдиста», 4/1992
  4. Леово, Еврейская энциклопедия Брокгауза и Ефрона, т. 10: Ладенбург — Миддот, стлб. 159
  5. Republic of Moldova 2014 Population Census

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեովա» հոդվածին։