Լեոպոլդ Լեֆլյոր
Լեոպոլդ Լեֆլյոր | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 27, 1827[1] |
Ծննդավայր | Ժեշուվ, Ավստրիական կայսրություն |
Վախճանվել է | փետրվարի 6, 1898[2][3][1] (70 տարեկան) |
Մահվան վայր | Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն և Ցիսլեյտանիա |
Կրթություն | Վիեննայի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Leopold Löffler Վիքիպահեստում |
Լեոպոլդ Լեֆլյոր (հայտնի է նաև որպես Լոֆֆեր[4], լեհ.՝ Leopold Löffler; հոկտեմբերի 27, 1827[5], հոկտեմբերի 27, 1827[1], Ժեշուվ, Ավստրիական կայսրություն - փետրվարի 6, 1898[2][3][1], Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա), լեհ նկարիչ, մանկավարժ, պրոֆեսոր, 1886 թվականից սկսած Վիեննայի կերպարվեստի ակադեմիայի անդամ է և իր արտիստիկ կարիերայի գագաթնակետի[4]` 1878 թվականին, Լեոֆլերին Կրակով է հրավիրել Յան Մատեյկոն(Ավստրո-Հունգարիա)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է պետական պաշտոնյայի ընտանիքում։ 1845 մեկնել է Վիեննա, որտեղ ընդունվել է կերպարվեստի ակադեմիա, որտեղ և ստաժավորվել է XIX դարի առաջին կեսի ավստրիական հայտնի նկարիչ Ֆերդինանդ Վալդմյուլլերի մոտ։
1856 թվականին դուրս է եկել ակադեմիայից, որպեսզի ուսումը շարունակի Մյունխենում, ապա Փարիզում։ 1860 վերադարձել է Վիեննա, որտեղ նկարել է և աշխատել որպես ուսուցիչ։ Դարձել է հայտնի նկարիչ, ում պատվիրատուների թվում էին կայսր Ֆրանց Յոզեֆ I-ը և կոմս Էստերխազին։ Եղել էր Վիեննայի կերպարվեստի Ակադեմիայի անդամ։
1877 թվականին Յան Մատեյկոյի հրավերով վերադարձել է հայրենիք և Կրակովի կերպարվեստի դպրոցում զբաղեցրել պրոֆեսորի պաշտոնը։ Աշխատել է որպես բնորդից նկարելու և 20 տարվա ընթացքում ակադեմիական գեղանկարչության կուրսերի դասավանդող։ Կրթել է հայտնի նկարիչների մի ամբողջ սերունդ, որոնց թվին են պատկանում Ոյցեխ Վեյսը, Լեոնարդ Վինտերովսկին, Վինսենթ Ոձինովսկին, Վլոձիմեժ Տետմայերը, Ադամ Բադադովսկին, Զդիսլավ Յասինսկին, Յուլիան Պանկևիչը և այլն նկարիչներ։
Մահացել է Կրակովում և թաղվել է Ռայովիցի գերեզմանոցում
Ստեղծագործական[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեոպոլդ Լեֆլյորը մի շարք ժանրային և պատմական կտավների, այդ թվում նաև դիմանկարների հեղինակ է, որոնք մեծ ժողովրդականություն էին վայելել 19-րդ դարի երկրորդ կեսին։ Նրա վերարտադրությունները հաճախ որպես բացիկներ և վիմագրություններ հայտնվում են ամսագրերում և թերթերում։
Ընտրյալ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հետման Ստեֆան Չարնեցի մահը
- Կայսր Ռուդոլֆ I-ը ճակատամարտի ժամանակ Մորավսկի մարտադաշտում
- Հույների պայքարը ազնկախության համար
- 1683 թվականին Վիեննայից կայսրի վերադարաձը,
- Վերադարձ գերությունից (նկարի երկրորդ օրինակը նկարիչը նկարել է Ֆրանց Յոզեֆ I կայսեր համար),
- 17-րդ դարի գաղտնի ամուսնություն
- Անառակ որդու վերադարձը
- Դաս
- Հին ամուրին
- Գրքով աղջիկը
- Դեղձանիկին կերակրող աղջիկը և այլն աշխատանքներ։
-
Հետման Ստեֆան Չարնեցի մահը։
-
Վերադարձ գերությունից
-
Թաթարների հարձակումից հետո հրդեհավայրը
-
Նկարիչն իր ստուդիայում։ Մի կում գինի
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Web umenia (словацк.)
- ↑ 2,0 2,1 2,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 «Leopold Löffler, Rzeszów 1827 – Kraków 1898». Bio (Polish). Pinakoteka Zascianek.pl. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 10-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Լեոպոլդ Լեֆլյորի նկարները http://info-poland.buffalo.edu/ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 26-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Polski słownik biograficzny, vol. XVII, Wrocław, Warszawa, Kraków, Gdańsk 1972, pp. 513–514
- Słownik artystów polskich i obcych w Polsce działających (zmarłych przed 1966 r). Malarze, rzeźbiarze, graficy, vol. V, Warszawa 1993,
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Leopold Loeffler Արխիվացված 2009-02-20 Wayback Machine(լեհ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոպոլդ Լեֆլյոր» հոդվածին։ |
|