Լա Նավատա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Լա Նավատա
La Navata
Լա Նավատա
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Հիմնադրված էIX—XI դարեր թ.
Խոսվող լեզուներիսպաներեն
Լա Նավատա (Իսպանիա)##
Լա Նավատա (Իսպանիա)

Լա Նավատա բնակավայր, որը գտնվում է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդից 35 կմ հյուսիս-արևմուտք որի հետ կապվում է երկաթուղով և երթուղային տաքսիներով։ Հանդիսանում է Գալապագար խոշոր բնակավայրի ռեզիդենտական տարածքը։ Հիմնադրվել է IX—XI դարերում։

Լա Նավատան շրջապատված է բնության տարածքներով, այդ թվում և Գուդամարու գետը, որոնք պահպանվում են պետության կողմից։ Քաղաքն ունի երկու ջրաղաց՝ Նավատան և Րիոմոնտեն, բարեր, պահեստներ, դեղատներ, ռեստորաններ և Նավատայի հասարակական քոլեջը, որը քաղաքի միակ կրթօջախն է։ Լա Նավատայի պատմական հուշարձաններն են մատուռը, Ալկանսորլա կամուրջը, որը կառուցել են արաբները IX—XI դարերում։

Լա Նավատա այցելող մարդկանց ցուցակում է լրագրող և գրող Արթուրո Պերես-Րեվերտե, որը հանդիսանում է իսպաներենի Թագավորական ակադեմիայի անդամ։ Իր գրեթե բոլոր գրքերը նա գրել է Լա Նավատայում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]