Լարիսա Մնացականյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լարիսա Մնացականյան
Ծնվել էսեպտեմբերի 5, 1937(1937-09-05)
Կիրովական, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 7, 2018(2018-01-07) (80 տարեկան)
Վանաձոր, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունգրականագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ, Երևանի համալսարան և Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1960)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1991)

Լարիսա Հրանտի Մնացականյան (սեպտեմբերի 5, 1937(1937-09-05), Կիրովական, ԽՍՀՄ - հունվարի 7, 2018(2018-01-07), Վանաձոր, Հայաստան), հայ գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1991), պրոֆեսոր (1996)։

Կենսագրություն[1][խմբագրել | խմբագրել կոդը]

Լարիսա Մնացականյանը ծնվել է 1937 թվականի սեպտեմբերի 5-ին՝ Կիրովականում։ 1960 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը, 1966 թվականին՝ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հայ գրականության ամբիոնի ասպիրանտուրան։ 1968 թվականին «Ռեալիզմի հարցերը հայ քննադատության մեջ» թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1991 թվականին «20-րդ դարասկզբի արևմտահայ քննադատությունը» թեմայով պաշտպանել է դոկտորական ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 1961-1963 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող։ 1966-1970 թվականներին՝ «Երևանի համալսարան» թերթի խմբագրության գրական աշխատող։ 1971-1975 թվականներին՝ ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դասախոս, ավագ դասախոս։ 1975-1996 թվականներին՝ ԵՊՀ հայ նորագույն գրականության ամբիոնի դոցենտ։ 1996-2016[2] թվականներին՝ ԵՊՀ հայ նորագույն գրականության ամբիոնի պրոֆեսոր։ Եղել է ԵՊՀ գիտական աստիճաններ շնորհող 012 մասնագիտական խորհրդի անդամ։ Գիտական հետաքրքրությունների շրջանակը եղել է արևմտահայ գրաքննադատությունը և հայ նորագույն շրջանի գրականությունը։ ԵՊՀ-ում կարդացել է Հայ քննադատության պատմություն, Հայ նորագույն գրականություն, Գրական քննադատությունը 1920-1940 թվականներին, Արևմտահայ քննադատության ավանդները դասընթացները։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ ԿԳ պատվոգիր (1999 թ.)
  • ԵՊՀ պատվոգիր (2007 թ.)
  • ԵՊՀ պատվոգիր (2009 թ.)
  • ԵՊՀ հուշամեդալ (2014 թ.)
  • ՀՀ նախագահի շնորհակալագիր (2014 թ.)

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • XIX դարավերջի հայ ռեալիստական գրաքննադատության պատմությունից, ԵՊՀ հրատ., Երևան, 1974։
  • Արևմտահայ քննադատական մտքի պատմությունից, ԵՊՀ հրատ., Երևան, 1982։
  • XX դարասկզբի արևմտահայ գրական քննադատությունը, ԵՊՀ հրատ., Երևան, 1990։
  • Հոդվածներ, ուսումնասիրություններ, ԵՊՀ հրատ., Երևան, 2007։

Ուսումնամեթոդական և գիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրական քննադատությունը «Նավասարդ» և «Մեհյան» պարբերականներում,դասախոսություն, ԵՊՀ հրատ., Երևան, 1988։
  • Հայ գրականություն 6, հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք (համահեղինակ՝ Վ. Ներսիսյան), Լույս հրատ., Երևան, 1994։
  • Հայ գրականություն 6, հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք (համահեղինակ՝ Վ. Ներսիսյան), Լույս հրատ., Երևան, 1997։
  • Գրականություն 6, հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք (համահեղինակ՝ Վ. Ներսիսյան), Մակմիլան Արմենիա հրատ., Երևան, 2001։
  • Գրականություն 6, հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք (համահեղինակ՝ Վ. Ներսիսյան), Մակմիլան Արմենիա հրատ., Երևան, 2002։
  • Գրականություն 6, հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք (համահեղինակ՝ Վ. Ներսիսյան), Մակմիլան Արմենիա հրատ., Երևան, 2005։
  • Գրականություն 9, հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի դասագիրք (համահեղինակ՝ Վ. Ներսիսյան), Մակմիլան Արմենիա հրատ., Երևան, 2008։
  • Գրականություն 10, ավագ դպրոցի ընդհանուր և բնագիտական հոսքերի 10-րդ դասարանի դասագիրք (համահեղինակ՝ Վ. Ներսիսյան), Մակմիլան Արմենիա հրատ., Երևան, 2009։
  • Գրականություն 8, հանրակրթական դպրոցի 8-րդ դասարանի դասագիրք (համահեղինակներ՝ Զ. Ավետիսյան, Վ. Կիրակոսյան), Մանմար հրատ., Երևան, 2012։
  • Գրականություն 9, հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի դասագիրք (համահեղինակներ՝ Վ. Ներսիսյան, Վ. Կիրակոսյան), Մանմար հրատ., Երևան, 2013։
  • Գրականություն 10, ավագ դպրոցի ընդհանուր և բնագիտական հոսքերի 10-րդ դասարանի դասագիրք (համահեղինակ՝ Վ. Ներսիսյան), Մանմար հրատ., Երևան, 2014։

Ուսումնասիրություններ և հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • XIX դարավերջի հայ քննադատական միտքը ռեալիզմի համար մղվող պայքարում, «Սովետական գրականություն» թիվ 9, Երևան, 1967։
  • «Կյանքն ինչպես որ է» գեղագիտական դրույթը XIX դարավերջի արևմտահայ քննադատության մեջ, «Երիտասարդ գիտաշխատող» թիվ 7, 1968։
  • Նատուրալիզմի քննադատությունը անցյալ դարավերջի հայ քննադատության մեջ, «Բանբեր Երևանի համալսարանի», թիվ 1, Երևան, 1969։
  • Արտաշես Հարությունյանի քննադատական հայացքները, «Բանբեր Երևանի համալսարանի», թիվ 1, Երևան, 1975։
  • Երիտասարդ Չարենցը, «Գարուն», Երևան, 1975։
  • Արփիար Արփիարյանը քննադատ, «Բանբեր Երևանի համալսարանի», թիվ 2, Երևան, 1981։
  • Շիրվանզադեի պայքարը ռեալիզմի համար, «Բանբեր Երևանի համալսարանի», թիվ 2, Երևան, 1983։
  • Կեցության սկիզբն ու խորհուրդը (Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունը), «Հայոց լեզու և գրականություն» միջբուհական ժողովածու, թիվ 3, Երևան, 1984։
  • Սիլվա Կապուտիկյանի «Ձմեռ է գալիս» Ժողովածուն, «Սովետական գրականություն», թիվ 3, 1984։
  • Վահագն Դավթյանի «Անկեզ մորենի», «Հայրենիքի ձայն», թիվ 25, Երևան, 1985։
  • Արևմտահայ 80-ականների սերունդը և իր գրական քննադատությունը, «Հայ քննադատության պատմություն», հ. 1, Երևան, 1985։
  • Միսաք Մեծարենցը իր ժամանակի պոեզիայի քննադատ, «Բանբեր Երևանի համալսարանի», թիվ 2, Երևան, 1986։
  • Հիմնարար ուսումնասիրություն (Հրանտ Թամրազյանի «Հայ քննադատություն» երեք հատորները), «Գրական թերթ», թիվ 11, Երևան, 1996։
  • Ռ. Էլոյանի «Երվանդ Օտյանի քաղաքական երգիծանքը», «Բանբեր Երևանի համալսարանի», թիվ 3 (102), էջ 226-229 Արխիվացված 2019-04-07 Wayback Machine, Երևան, 2000։
  • Գիտնականի շարունակվող կյանքը (Էդ. Ջրբաշյանի «Փաստերի հետքերով» գրքի մասին), «Գրական թերթ», 12.10.2001 թ., Երևան, 2001։
  • Ինչ է գրականությունը Հրանտ Մաթևոսյանի տեսական բանաձևումներում, Երևան, 2001։
  • Հրանտ Թամրազյան, «Պատմաբանասիրական հանդես», թիվ 2, Երևան, 2001։
  • Ե. Չարենցը «Բագին» հանդեսի էջերում, «Չարենցյան ընթերցումներ-7», Երևան, 2002։
  • Եղիա Տեմիրճիպաշյանը քննադատ, «Համատեքստ», թիվ 3, Երևան, 2003։
  • Լի ապրած կյանք, «Գրական թերթ», 2004, թիվ 3, Երևան, 2004։
  • Հակոբ Պարոնյանը ժամանակակիցների հուշերում և վկայություններում, Երևան։ ԳԱԹ, 2004։
  • Շահան Շահնուրի ստեղծագործական կենսապատումը, «Հայաստանի Հանրապետություն» 11.03.2005 թ, Երևան, 2005։
  • Պողոս Մակինցյանը քննադատ, «Բանբեր Երևանի համալսարանի», թիվ 3 (117), էջ 91-102, Երևան, 2005։
  • Վերհուշը Հրանտ Մաթևոսյանի արձակում, «Մաթևոսյանական ընթերցումներ», թիվ 1, Երևան, 2006։
  • Գառնիկ Անանյան, «Հայկազյան հայագիտական հանդես», Պեյրութ, 2008։
  • Վերադարձ ինքներս ինքներս մեզ կամ մեր ինքնության որոնումներ (հեղինակ՝ Գ. Անանյան), վերջաբան, Երևան, 2009։
  • Ինչ է գրականությունը Հ. Մաթևոսյանի տեսական բանաձևերում, «Մաթևոսյանական ընթերցումներ» թիվ 2, էջ 66-89, Երևան, 2011։
  • Հրանտ Մաթևոսյանը գրականության մասին, «Մաթևոսյանական արձագանքներ» թիվ 2, էջ 66-82, Վանաձոր, 2011։
  • Հակոբ Քյուֆեճյան (Օշական) քննադատը «Մեհյանի» էջերում, Հակոբ Օշական գիտաժողովի նյութեր, էջ 48-71, Երևան, 2011։
  • Գրական ասուլիսները և դրանց գեղագիտական-պատմական դերը, Գրական ասուլիսներ Կ. Պոլիս 1913 Ա-Զ, էջ 3-28, Երևան, 2013։
  • Չարենցագիտության երեկը, այսօրը, վաղը, «Գրական թերթ», թիվ 8 (3197), էջ 6-7, Երևան, 2014։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կենսագրական տվյալները տրամադրվել են Լարիսա Մնացականյանի ընտանիքի կողմից։
  2. «Վաստակաշատ դասախոսն անցնում է վաստակած հանգստի։». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 16-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարիսա Մնացականյան» հոդվածին։