Լադա Դենս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լադա Դենս
Բնօրինակ անունռուս.՝ Лада Дэнс
Ի ծնե անունռուս.՝ Лада Евгеньевна Волкова[1]
Նաև հայտնի է որպեսЛада Дэнс[2]
Ծնվել էսեպտեմբերի 11, 1966(1966-09-11)[3] (57 տարեկան)
Կալինինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4]
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ժանրերջազ[5], փոփ, դիսկո և էլեկտրոփոփ
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի և գործարար
Գործիքներվոկալ
ԼեյբլДжем[6]
Կայքlada-dance.ru
 Lada Dance Վիքիպահեստում

Լադա Եվգենևնա Վոլկովա (ռուս.՝ Лада Евгеньевна Волкова, սեպտեմբերի 11, 1966(1966-09-11)[3], Կալինինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4][7][8][9][10][11], առավել հայտնի է որպես Լադա Դենս), կինոյի և հեռուստատեսության ռուս դերասանուհի, էստրադային և ջազային երգչուհի[12][13]։ Նրա կատարած ամենահայտնի երգերից են՝ «Девочка-ночь/Baby tonight», «Аромат любви» և «Один лишь раз»[14][15][16][17]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Կալինինգրադի № 44 դպրոցում[18]։

Ավարտել է երաժշտական դպրոց, իսկ ավելի ուշ՝ երաժշտական ուսումնարան. ընդունվել է ակադեմիական վոկալի ֆակուլտետ, այնուհետև տեղափոխվել է ջազային-էստրադային[19]։ Երաժշտական կարիերան սկսվել է դպրոցական խմբի կազմում ելույթներով, որտեղ Լադան երգել է և նվագել ստեղնաշարային գործիքներ։ Երաժշտական ուսումնարանում սովորելու ժամանակ երգել է պարահրապարակում և ռեստորանում[20]։

1988 թվականին Յուրմալա-88 էստրադային երգի փառատոնի եզրափակիչ համերգին ծանոթացել է Ալինա Վիտեբսկայայի և Սվետլանա Լազարևայի հետ։ Շուտով աղջիկները ձևավորել են Женсовет եռյակը, որի պրոդյուսերը դարձել է Ալինայի ամուսինը՝ Խարիտոն Վիտեբսկին։ Եռյակը կատարել է ժամանակի սոցիալական խնդիրների մասին երգեր, բայց շուտով նման երգի թեմատիկան դարձել է ոչ արդիական, և խումբը կազմալուծվել է[20]։

Օդեսայում Женсовет խմբի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ Լադան ծանոթացել է Ֆիլիպ Կիրկորովի հետ, որի մոտ հետագայում մի քանի տարի աշխատել է որպես բեք-վոկալիստ[20]։

Женсовет խմբի փլուզումից հետո երգչուհին Մոսկվայում մնացել է առանց աշխատանքի և աջակցության, բայց չի վերադարձել հայրենի քաղաք։ Մեկուկես տարի անց նա դիմել է Технология խմբի ստեղնաշարահար և կոմպոզիտոր Լեոնիդ Վելիչկովսկու հետ, որը համաձայնում է դառնալ նրա պրոդյուսերը[20]։

1992 թվականին «Девочка-ночь» առաջին հիթի թողարկմամբ սկսվել է Լադայի սոլո կարիերան։ Այնուհետև թողարկվել է ռեգգի ոճով երգ՝ «Жить нужно в кайф»։ 1993 թվականին թողարկվել է նրա դեբյուտային «Ночной альбом» ձայնասկավառակը, որը վաճառվել է մեկ միլիոն տպաքանակով[20]։

Լեոնիդ Վելիչկովսկու հետ վեճից հետո երգչուհուն առաջարկել են երգել Кар-Мэн խմբի համերգների սկզբում, բայց պայմանով, որ նա պետք է ունենար իր երեսուն րոպեանոց ծրագիրը։ Լադան այդքան երգեր չի ունեցել, և նա ստուդիայում գողացել է Լիկա Սթարի ֆոնոգրամաները[21]։ Հենց այդ հյուրախաղերի ժամանակ էլ ստեղծվել է «Լադա Դենս» կեղծանունը։

1994 թվականին Լև Լեշչենկոյի հետ ձայնագրել է «Ни к чему, ни к чему» երգը։ Շուտով լրագրող Միխայիլ Սիգալովի օգնությամբ, որը կապեր ունի Գերմանիայում շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ, դիսկո ոճով աշխատող մի քանի գերմանացի կոմպոզիտորներ իրենց մեղեդիները տվել են Լադա Դենսին, որոնց թվում էին Մեգան Վոսսը, Ռալֆ Զիգելը, Ալֆոնս Վայնդորֆը։ Ռուսաստանում դրանց համար գրվել են ռուսերեն տեքստեր, և արդյունքում թողարկվել է «Вкус любви» ալբոմը (1996)։ Նոր ալբոմը կենտրոնացած էր Եվրոպայից ժամանած երաժշտասերների վրա, ինչի շնորհիվ նրան հրավիրել են մասնակցելու Popkomm-95 միջազգային երաժշտական փառատոնին Գերմանիայում[20]։ Միևնույն ժամանակ Լադա Դենսն սկսել է հանդես գալ ամսագրերում և որպես էրոտիկ նորաձևության մոդել։ Հատկապես ուշադրության է արժանացել նրա հայտնվելը Playboy ամսագրի շապիկին 1996 թվականի դեկտեմբերին[20][22]։

1997 թվականին երգչուհին թողարկել է «Фантазии» ալբոմը, որտեղ նա Օլեգ Լունդստրեմի նվագախմբի հետ ձայնագրել է ինչպես իր լավագույն երգերը, այնպես էլ դասական արտասահմանյան ջազ և էստրադային հիթեր (այդ թվում՝ Մերիլին Մոնրոյի հայտնի «I Wanna Be Loved by You» և Բարբրա Ստրեյզանդի «Woman in Love» երգերի իր տարբերակները)[20]։ Նույն թվականին թողարկվել է ևս մեկ ալբոմ՝ «На островах любви»[20]։

2000-ականների սկզբից որոշ ժամանակով դադարեցրել է հյուրախաղային գործունեությունը։ 2002 թվականին ռեժիսոր Դմիտրի Ֆիքսը երգչուհուն հրավիրել է նկարահանվելու «Բալզակյան տարիքը կամ բոլոր տղամարդիկ...» հեռուստասերիալի գլխավոր դերերից մեկում[20]։

Մասնակցել է «Точь-в-точь» շոուի 3-րդ և 4-րդ եթերաշրջաններին[23][24]։ Ներկայացրել է Սոֆյա Ռոտարուին, Իվան Մլադեկին, Ջենիֆեր Լոպեսին, Սի Սի Քետչին, Լայմա Վայկուլեին, Ռաֆայելա Կառային, Մերիլին Մոնրոյին, Բիլլի Հոլիդեյին և այլոց։ Մրցույթի արդյունքում ժյուրիի կողմից ստացել է հատուկ մրցանակ[25]։

2023 թվականին մասնակցել է «Դիմակ» շոուի 4-րդ եթերաշրջանին պուդելի կերպարով, եզրափակիչ թողարկման ժամանակ զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը[26]։

Ավտովթար[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի օգոստոսի 5-ին Մ2 «Ղրիմ» մայրուղու 52-րդ կիլոմետրում լուրջ վթարի է ենթարկվել՝ ստանալով գանգուղեղային և ողնաշարի վնասվածք[27]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամուսինը՝ Պավել Սվիրսկի (ամուսնալուծվել են 2002 թվականին[28]),
  • Երեխաներ՝
    • Իլյա (1997),
    • Ելիզավետա (1999)[29]։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993 — «Ночной альбом»
  • 1994 — «Танцы у моря»
  • 1995 — «Самое новое — самое лучшее»
  • 1996 — «Вкус любви»
  • 1997 — «Фантазии»
  • 1997 — «На островах любви»
  • 2000 — «Когда цветут сады»

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989 — «Лестница»
  • 1992 — «Я пойду с тобой»
  • 1993 — «Девочка-ночь»
  • 1993 — «Жить нужно в кайф»
  • 1994 — «Танцы у моря»
  • 1994 — «Чтобы в кайф нам всем жилось»
  • 1994 — «Ночное солнце»
  • 1995 — «Ковбой»
  • 1995 — «Ни к чему, ни к чему»…
  • 1996 — «Нет, я не буду»
  • 1996 — «С днём рожденья»
  • 1997 — «Аромат любви»
  • 1997 — «Нежданный звонок»
  • 1997 — «На островах любви»
  • 1999 — «Дай мне этот вечер»
  • 2000 — «Один раз в год сады цветут»
  • 2002 — «Как я любила»
  • 2005 — «Контрольный поцелуй»
  • 2019 — «Нефть»
  • 2020 — «Алё, Алёша»
  • 2020 — «Бестия»

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1990 ֆ Мордашка երգչուհի խմբի կազմում
1995 ֆ Հին երգեր գլխավորի մասին Старые песни о главном ամուսնալուծված կին
2002 ս Բժիշկներ Медики
2002 ս Մուխտարի վերադարձը Возвращение Мухтара Լադա Դենս, Լենայի դպրոցական ընկերուհին
2002-2007 ս Բալզակյան տարիք, կամ Բոլոր տղամարդիկ... Бальзаковский возраст, или Все мужики сво… Ալլա Պրիխոդկո
2004 ֆ Բալզակյան տարիք, կամ Բոլոր տղամարդիկ... Ամենալավ տոնը Бальзаковский возраст, или все мужики сво… Самый лучший праздник / Ալլա Պրիխոդկո
2005 ֆ Իմ անձնական թշնամին Мой личный враг Լենա, Վիկայի ընկերուհին
2005 ֆ Ստեպանիչի թայլանդական ճանապարհորդությունը Тайский вояж Степаныча Մանանա
2006 ֆ Ստեպանիչի իսպանական ճանապարհորդությունը Испанский вояж Степаныча Մանանա
2007 ս Երեքը վերևից Трое сверху 2 Ստելլա Պարամոնովա
2009 ֆ Ճանապարհ Путь երգչուհի ակումբում
2009 ս Գեղեցկության տարածք Территория красоты Ալինա Ռոզաևա
2009 ս Սիրո 220 վոլտ 220 вольт любви
2012 ֆ Ստեպանիչի մեքսիկական ճանապարհորդությունը Мексиканский вояж Степаныча Манана
2013 ֆ Բալզակյան տարիք, կամ Բոլոր տղամարդիկ... 5 տարի անց Бальзаковский возраст, или Все мужики сво… 5 лет спустя Ալլա Պրիխոդկո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Лада Дэнс. Биография
  2. Помазан Е. Говорим — Лада, подразумеваем — Дэнс - WomanHit.ru (ռուս.) — 2008.
  3. 3,0 3,1 Лада Дэнс: Филипп Киркоров меня соблазнил, и я не смогла устоять (ռուս.) // Собеседник — 2014. — ISSN 0235-4268
  4. 4,0 4,1 4,2 «Девочка-ночь»: Куда пропала певица Лада Дэнс (ռուս.) // Комсомольская правда — 2022.
  5. Занялась бизнесом и освоила пилон: как живет звезда 1990-х певица Лада Дэнс (ռուս.) // Экспресс-газетаКомсомольская правда, 2021. — 800000 экз.
  6. Лада Дэнс — Издательство ДЖЕМ
  7. ««Собеседник»». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 13-ին.
  8. «Между нами, женщинами 17-2014 — Редакция журнала Между нами, женщинами — Google Книги». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 31-ին.
  9. Александр Панков (2006 թ․ հունիսի 9). «Лада Дэнс посвящала свою песню воспоминаниям о Мариуполе». Приазовский рабочий. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  10. «Биография». Официальный сайт Лады Дэнс. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  11. «Архивная копия официального сайта от 2007 года». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունիսի 15. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  12. «Лада Дэнс». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 17-ին.
  13. «Легенды 1990-х: Лада Дэнс, или История о том, почему певица превратилась в актрису и бизнес-леди» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 28-ին.
  14. «Как сейчас живёт Лада Дэнс: пилон, измены мужа, сапоги Мадонны» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 28-ին.
  15. Лада денс , Девочка Ночь , (Ночной Канал 1993) ՅուԹյուբում
  16. Лада Дэнс - Один лишь раз ՅուԹյուբում
  17. «Лада Дэнс – Аромат любви». YouTube.
  18. «Лучший учитель России писал сочинение с ошибками». KP.RU - сайт «Комсомольской правды». 2006 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  19. Елена Помазан (2008 թ․ ապրիլի 24). «По прозвищу Дэнс». «Московский комсомолец». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 17-ին.
  20. 20,00 20,01 20,02 20,03 20,04 20,05 20,06 20,07 20,08 20,09 «Девочка-ночь: как Лада Дэнс стала диско-звездой нулевых и чем занимается сейчас» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 28-ին.
  21. «Лада Дэнс: «Как все бабы ду…, так и все мужики сво…»». KP.RU - сайт «Комсомольской правды». 2013 թ․ փետրվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 4-ին.
  22. «От Салтыковой до Бузовой: российские звезды, раздевшиеся для Playboy» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 28-ին.
  23. «Видео: российская певица в образе Ивана Младека спела «Йожин з бажин»» (ռուսերեն).
  24. ««Я освоила пилон»: 53-летняя Лада Дэнс рассказала, чем занималась на самоизоляции» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 28-ին.
  25. «Максим Галкин и Евгений Дятлов победили на шоу «Точь-в-точь»» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 28-ին.
  26. «Стали известны итоги финального выпуска шоу «Маска»» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 30-ին.
  27. ««Не могла передвигаться самостоятельно». Лада Дэнс получила тяжелые травмы в ДТП». Газета.Ru (ռուսերեն). 2023 թ․ օգոստոսի 5. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 5-ին.
  28. «Интервью АиФ». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 20-ին.
  29. «Интервью АиФ». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լադա Դենս» հոդվածին։