Իրինա Դոստյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրինա Դոստյան
Ծնվել էապրիլի 21, 1920(1920-04-21)
Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան
Մահացել էհունվարի 2, 2012(2012-01-02) (91 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունպատմաբան
Հաստատություն(ներ)ՌԳԱ սլավոնագիտական ինստիտուտ
Գործունեության ոլորտպատմություն[1] և Balkan studies?[1]
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն

Իրինա Ստեփանի Դոստյան (ապրիլի 21, 1920(1920-04-21), Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան - հունվարի 2, 2012(2012-01-02), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային պատմաբան-սլավոնագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրինա Դոստյանը ծնվել է 1916 թվականին Բաքվից Մոսկվա տեղափոխված մտավորական հայ ընտանիքում։ 1945 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը (հարավային և արևմտյան սլավոնների պատմության ամբիոն) և ասպիրանտուրան։ Նրա գիտական ղեկավարն է եղել Վլադիմիր Պիչետան[2]։

1948 թվականից մինչև իր կյանքի վերջը Դոստյանն աշխատել է Գիտությունների ակադեմիայի սլավոնագիտության ինստիտուտում։ 1950 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզը («Սոցիալ-տնտեսական հարաբերությունները սերբական գյուղում 1804 թվականի ապստամբության նախօրեին»), 1973 թվականին՝ դոկտորական թեզը («Ռուսաստանը և Բալկանյան հարցը։ Ռուս-բալկանյան քաղաքական կապերի պատմությունը XIX դարի առաջին երրորդում»)։

Դոստյանի գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունները՝ Սերբիայի և Բալկանյան այլ երկրների նոր պատմությունը, Ռուսաստանի բալկանյան քաղաքականությունը 19-րդ դարում։

Թաղված է Մոսկվայում՝ հայկական գերեզմանատանը[3]։

Հիմնական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Борьба сербского народа против турецкого ига, XV — начало XIX в. — М. : Изд-во АН СССР, 1958. — 193 с., 1 л. карт.
  • К вопросу о влиянии борьбы между Россией и Англией в восточном вопросе на внутренне развитие Сербского княжества в 30-е годы XIX в. — М., 1966. — 24 с.
  • Россия и балканский вопрос : Из истории русско-балканских политических связей в первой трети XIX в. — М. : Наука, 1972. — 368 с., 1 л. карт.
  • Русская общественная мысль и балканские народы : От Радищева до декабристов. — М. :Наука, 1980. — 328 с.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ирина Степановна Достян : [некролог] // Новая и новейшая история. — 2012. — № 4. — С. 217—218.
  • Московская энциклопедия. Том 1: Лица Москвы. Книга 6: А-Я. Дополнения. — М.: ОАО «Московские учебники», 2014.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]