Իվան Օկունևի կիսանդրի (Նիժնի Տագիլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Օկունևի կիսանդրի
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՆիժնի Տագիլ
Շինության ձևԿիսանդրի
Ներկա վիճակԿանգուն

Իվան Օկունևի կիսանդրի (ռուս.՝ Бюст Ивана Окунева), հուշարձան Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի Նիժնի Տագիլ քաղաքում, որը նվիրված է «Ուրալվագոնզավոդ» գործարանի երկարամյա տնօրեն, Սոցիալիստական աշխատանքի հերոս Իվան Վասիլևիչ Օկունևին։ Տեղադրված է «Ուրալվագոնզավոդ» գործարանի մշակույթի պալատի մոտ գտնվող Օկունևի անվան մշակույթի զբոսայգում, քաղաքի Ձերժինսկի շրջանում, «Ուրալվագոնզավոդի» Վագոնկա ավանում։ Սա Օկունևի բրոնզե կիսանդրին է գրանիտե պատվանդանի վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Վասիլևիչ Օկունևը «Ուրալվագոնզավոդ» գործարանի տնօրենն է եղել մոտ քսան տարի` 1949-1968 թվականներին։ Ձեռնարկության 75-ամյակի առթիվ որոշվել է կառուցել նրա հուշարձանը։ Հուշարձանի հեղինակն է նիժնիտագիլցի հայտնի քանդակագործ Իվան Յակովլևիչ Բոգոլյուբովը (1934-2014 թվականներ)։ 1998 թվականին նա ստեղծել է արձանը ձուլելու համար նախատեսված գիպսե մոդելը, որը շատ նման էր Օկունևի պատկերին և արժանացել էր նրա դստեր` Օլգայի Իստոմինայի հավանությանը։ 160 սանտիմետր բարձրությամբ հուշարձանը ձուլվել է բրոնզից «Տագիլսկոյե լիտյո» ձեռնարկությունում և տեղադրվել է գրանիտե պատվանդանին` դեմքով դեպի «Ուրալվագոնզավոդ» գործարանը։ Օկունևի կրծքին պատկերված է Սոցիալիստական աշխատանքի հերոսին շնորհված «Սուրճ ու մանգաղ» ոսկե աստղը։ Գրանիտե պատվանդանին արված է «Օկունև Ի. Վ.» մակագրությունը։

Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2011 թվականի սեպտեմբերի 7-ին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Памятник И. В. Окуневу». История Нижнего Тагила от основания до наших дней. Վերցված է 2016 թ․ ապրիլի 8-ին.
  • Пресс-служба НПК «Уралвагонзавод» (2011 թ․ սեպտեմբերի 8). «В Нижнем Тагиле состоялось открытие памятника И.В. Окуневу». TagilCity.ru. Վերցված է 2016 թ․ ապրիլի 8-ին.