Իվան Մազեպա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իվան Մազեպա Ստեպանովիչ ( 1644 - 1709 ), Ձախափնյա Ուկրաինայի հետման ( 1687 - 1708 ) խոշոր հողատեր։

Տարվելով Ուկրաինայի ինքնուրույնության և այն Ռուսաստանից անջատելու ազգայնական գաղափարներով, Մազեպան գաղտնի բանակցել է լեհ թագավոր Ստանիսլավ Լեշչինսկու, ապա՝ շվեդ, թագավոր Կարլ XII-ի հետ։ 1708-ին անցել է Կարլ XII-ի կողմը (տես Հյուսիսային պատերազմ 1700 - 17211709-ին, Պոլտավայի ճակատամարտում շվեդների պարտությունից հետո, Կարլ XII-ի հետ փախել է թուրքական Բենդերի ամրոցը, որտեղ և մահացել է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png